«Մեսսին պայմանագիրը կստորագրի հունվարի 25-ին, եթե 24-ին ես ընտրություններում հաղթեմ»․ Ֆարե
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու ժորդի Ֆարեն խոսել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի ապագայի մասին․ նրա պայմանագրի ժամկետը ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը:
«Ես աշխատում եմ այս խնդրի վրա: Մեսսին ակումբի մի մասն է: Նրա կերպարը և «Բարսան» պետք է հավերժ միասին լինեն:
Սա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է, և մենք պետք է նրան ոգեշնչող նախագիծ առաջարկենք: Մենք կկարողանանք մոտիվացնել նրան, և հուսով եմ, որ իմ նախագահ դառնալու հաջորդ օրը նա նոր պայմանագիր կստորագրի:
Լեոն սպասում է նոր ղեկավարության, նա ցանկանում է տեսնել, թե իրեն ինչ կառաջարկեն: Նա ցանկանում է, որ իրեն երազ առաջարկեն, նրան դա պետք է: Այս պահին ոչ միայն թիմը, այլ ամբողջ ակումբը տխուր իրավիճակում է: Մենք պետք է նրանց նոր ազդակ հաղորդենք:
Կարծում եմ ՝ Լեոն կմնա: Մենք նրան ոգեշնչելու հնարավորություն ունենք: Ես ուզում եմ, որ Մեսսին մնա, և նա պետք է լինի այս ակումբի ապագայի մի մասը: Ես համարձակվում եմ ասել, որ եթե մենք հաղթենք հունվարի 24-ին կայացած ընտրություններում, ապա Լեոն հունվարի 25-ին նոր պայմանագիր կստորագրի։
Մենք արդեն զրուցել ենք նրա ընտանիքի հետ և նրանց ենք ներկայացրել մեր նախագիծը: Լեոն կմնա, մենք դրանում միանգամայն համոզված ենք, քանի որ նա ցանկանում է մնալ: Մենք պետք է նրան կյանքի նախագիծ տանք: Այն ուժի մեջ կլինի երկար տարիներ այն բանից հետո, երբ Մեսսին կդադարի խաղալ «Բարսայում»:
Ես ուզում եմ, որ Մեսսին դառնա «Բարսայի» պատվավոր նախագահ:
Ես ուզում եմ, որ Մեսսին լինի այնպիսին, ինչպիսին Մայքլ Ջորդանն է: Ես ուզում եմ օգնել նրան ստեղծել Messi ապրանքանիշը, ինչպես Ջորդանն արեց»,-ասել է Ֆարեն:
Սիրարփի Աղաբաբյան