«Նիկոլ Փաշինյանն ու այս կառավարությունը՝ իրենց բոլոր քայլերով, թե՛ պատերազմից առաջ՝ անցնող 2.5 տարիներին, թե՛ պատերազմի ընթացքում հասցրին նրան, որ նոյեմբերի 9-ին ստորագրեն այդ ամոթալի փաստաթուղթը: Միգուցե ամսի 9-ին արդեն վիճակն այնպիսին էր, որ չէին կարող չստորագրել, բայց ինչի՞ արդյունքում հասանք դրան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը՝ ընդգծելով՝ Նիկոլ Փաշինյանը ամբողջ պատերազմի ընթացքում և մինչև օրս էլ ավելի շատ ուշադրություն դարձրեց ներքաղաքական խնդիրների, քան արտաքին թշնամու խնդրի վրա:
Մինչ Նիկոլ Փաշինյանը ողջ ուժային համակարգը կենտրոնացրել է իր տունն ու աշխատավայրը պաշտպանելուն, թշնամին անարգել գրավում է Արցախի գյուղերը:
Նա, ով դուրս է գալիս փողոց, արժանապատվություն ունի, իսկ նա ով պաշտպանում է դավաճանին, կրկնակի դավաճան է ու հողատու:
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Մարտունուց Երևան տեղափոխված արցախցի ընտանիքն անհամբեր սպասում է այն օրվան, թե երբ կկարողանան վերադառնալ Արցախ, ապրել ու արարել:
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են գրանցվել Հադրութի շրջանում:
Այս պահին ոստիկանությունը ուժեղացված ռեժիմի է բերվել: Զորք է կուտակվում կառավարական առանձնատների դիմաց և կառավարության գլխավոր մասնաշենքում:
Ծրագրային ապահովման մշակողի մեկ պաշտոնի համար ընկերությունը կարող է հազարավոր կամ նույնիսկ տասնյակ-հազարավոր դիմումներ ստանալ՝ կախված պաշտոնից: Լավագույն թեկնածուներին գտնելու համար այս ռեզյումեներում կամ հարցաթերթիկներում զննումը կարող է լինել չափազանց ռեսուրսային գործընթաց: Դիմորդների թիվն ընդունելի մակարդակի հասցնելու համար նախնական ընտրության գործընթացը կարող է պարզապես ներառել այնպիսի տեղեկատվության արագ դիտում, ինչպիսին է, թե որ համալսարան է ավարտել դիմորդը կամ որտեղ է աշխատել:
Ինչ որ մեկը բանակցում է՞ ռուսական կողմի հետ, ինչ որ մեկը պարզաբանելու է՞, թե ինչ է կատարվում Խծաբեր և Հին թաղեր գյուղերում։
ԵԱՀԿ Մինսկի խումբը որևէ դերակատարություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով դադարեցվել էին բոլոր կարգի աշխատանքները ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրում:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված զինվորների ընտանիքների փոխհատուցման գործընթացն ավելի է արագացրել. եթե մոտ երկու շաբաթ առաջ հիմնադրամը հասցնում էր հատուցում տրամադրել շաբաթական 50 ընտանիքի, ապա վերջին երկու շաբաթվա ընթացքում հատուցումների ծավալը հասել է 100-ի, աշխատանք է տարվում այդ թիվը 200-ի հասցնելու ուղղությամբ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, ներկայացնելով հիմնադրամի այս օրերի գործունեության ծավալները, ասաց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
Նիկոլ այ տ…ք ի՞նչ ես պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Հադրութի 2 գյուղերի վրա 500 ազերի զինվոր է հարձակվում։
«Քիչ առաջ, բռնազավթված Հադրութի քաղաքապետը տեղեկացնում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը մտան Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր»։
Հիմնականում Հայաստանի և Արցախի լյումպեն-պրոլետարիատը (…սոցիալապես խոցելի խմբեր, գործազուրկներ, բողոքականներ, աղանդավորներ, կրթական ցածր ցենզ ունեցողներ, գրանտակեր ՀԿ -ներ, պատեհապաշտներ, միամիտ մոլորյալներ, գունավոր փոքրամասնություններ, հանցագործներ և այլն) նիկոլիզմը բերեցին իշխանության, որպեսզի հարուստներից, գործարարներից (…պայմանական անվանումը՝ թալանչիներ) խլի փողը և բաժանի իրենց։
Տեղեկությունը շատ քիչ է և չեմ կարող հստակ նշել, թե ինչ հանգամանքներում է եղել միջադեպը, սակայն այստեղ դիրքային խնդիր եմ տեսնում։
Եթե ես նիկոլին ու նիկոլականներին ատեի ավելին, քան սիրում եմ հայրենիքը, կցանկանայի, որ նա մնար վարչապետ….. Որ մինչեւ վերջին մարդը իր վրա զգար այն թե ինչ է դավաճան անմեղսունակը բերել մեր գլխին։
«30 տարվա մեջ և բոլոր ժամանակներում ստեղծել են պետությանը մոտ կանգնած մտավորականներ՝ տալով կոչումներ, պարգևներ, ամառանոցներ, ու հենց այդ կոչումների բեռն է ծանրացել՝ թույլ չտալով մտավորականին ծառայել իրենց կոչմանը»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, թև չի հասկանում՝ ինչո՞ւ 2018 թվականին ի աջակցություն Փաշինյանի Սերժ Սարգսյանից ստացած կոչումները վերադարձնող մտավորականները նույնը հիմա չեն անում, սակայն ճանաչում է շատերի, որոնք սպասում են, որ սահմանները բացվեն, և հեռանան երկրից։
Ադրբեջանի ԶՈւ զրահատեխնիկան մոտեցվել է Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող երեք գյուղերի՝ Հին Թաղերին, Խծաբերդին և Քիրսավանին: Այս մասին հայտնում է ռուսական WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքը:
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման համատեքստում ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են հետևողականորեն իրականացնել բացատրական աշխատանք։
Այս ֆիլմում զետեղված են Նիկոլ Փաշինյանի տարիներ շարունակ արված ստերի մեծ մասը: Ստեր, որոնք բացահայտում է հենց ինքը՝ փոքր երկրի ՄԵԾ ԽԱԲԵԲԱՆ:
Լայն սպառման ապրանքները Հայաստանում սկսել են համատարած թանկանալ։ Թե դա ինչի հետ է կապվում, դեռ կանդրադառնանք։ Մինչ այդ՝ արձանագրենք մեկ այլ կարևոր հանգամանք. թանկացումները տեղի են ունենում սպառողների եկամուտների նվազման պայմաններում։
«Սրտանոթային հիվանդություն ունեմ, շաքարային դիաբետ, բայց չեմ կարողանում բժշկի գնալ, ամեն ինչ փող արժե: Այս պահին չեմ աշխատում, դրա փոխարեն՝ տաք գուլպաներ եմ գործում, փորձում եմ վաճառել 1000-2000 դրամով, որ գոնե երեխաներիս կարողանամ պահել: Ես այն մարդը չեմ, ով ձեռքերը ծալած նստում է ու օգնության սպասում, այս պահին պարզապես անելանելի վիճակում եմ: Նաև անկողնային պարագաներ եմ կարում: Մասնագիտություն ունեմ, կար ու ձև եմ սովորել: Տղաս շուտով կլինի 17 տարեկան, ռեստորաններից մեկում խոհարարական հմտություններ սովորեց, ուզում է աշխատել, ինչպես նաև շարունակել ուսումը, սակայն դեռևս ոչ ոք աշխատանքի չի ընդունում նրան:
Հայկական կողմը գրավոր եւ բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը եւ այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն:
Նիկոլ Փաշինյանը պարտաճանաչորեն իրականացրեց նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության բոլոր կետերը՝ մեկը մյուսի հետևից հանձնելով Արցախի շրջանները, իսկ հիմա Ադրբեջանն ինչ ուզում անում է։
Առաջին տեղում է Վազգեն Սարգսյանի «Էս ի՞նչ եք անում, տղերք» պատմվածքների և հրապարակախոսության ժողովածուն: Գրքում Սարգսյանը գրում է. «Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի…»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան։ Ավելորդ է անգամ նշել, որ մենք բոլորս նվիրաբերություն կատարելով հիմնադրամին կոնկրետ նպատակ ենք հետապնդել, որ այդ միջոցները պետք է ուղղակիորեն իրացվեն Արցախի խնդիրների լուծմանը, Արցախում պատերազմի հետևանքների վերացմանը և այլն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քննարկվում է Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ հարթակի ստեղծման հնարավորությունը: Ըստ Էրդողանի` այդ հարթակում ներառված կլինեն Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Հայաստանը, եթե ցանկանա:
«Կարմիր սատանաները» ոչ լավագույն հոգեբանական վիճակում են մոտենում «քաղաքայինների» հետ հանդիպմանը: Օրերս նրանք Չեմպիոնների լիգայի շատ կարևոր խաղում 2:3 հաշվով զիջեցին «Լայպցիգին» և ավարտեցին իրենց ելույթներն այս մրցաշարում: Երբ Չեմպիոնների լիգայի մեկնարկին երեք հաղթանակից հետո փլեյ-օֆֆի ուղեգիրը կարծես գրպանում էր, «Մանչեսթեր Յունայթեդը» երեք անընդմեջ պարտություն կրեց և բավարարվեց միայն Եվրոպա լիգայով: Սա հաստատ հարվածելու է խաղացողների բարոյական վիճակին:
Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արա՛, այ Հողատու՛ Դավաճա՛ն, ստորագրածդ անասուն հայտարարաթուղթն անգամ չի հարգում թշնամին։ Քիչ առաջ գրավեցին Հադրութի շրջանից մնացած չնչին տարածքից Հին Թաղեր գյուղը։