Բաժիններ՝

Մի խումբ անձինք Նոր Գետաշենի գյուղապետի հրահրմամբ Մարտունու քահանա Տեր Սիմոնի նկատմամբ հարձակում են կատարել. Վահագն Չախալյան

«Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԳԻՏԱԿԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՔԱՆԻ ԴԵՌ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԴԱԴԻՎԱՆՔ ԵՒ ԱՅԼ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ, ԶՈՒԳԱՀԵՌ ՀՀ իշխանություններն իրենց աղանդավորների և անաստվածների միջոցով նույն ՀԱՅ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆԻՆ արգելում են մտնել արդեն Մարտունիի եկեղեցի:

Այսօր տարօրինակ միջադեպ է եղել: Իմ տեղեկություններով մի խումբ անձինք Նոր Գետաշենի գյուղապետի հրահրմամբ Մարտունու քահանա Տեր Սիմոնի նկատմամբ հարձակում են կատարել՝ քահանայի հայամետ և դավաճաններին հակա կեցվածքի համար: Այնքան են լկտիացել, որ փակել են նույնիսկ Մարտունու եկեղեցու դուռը: Այսպիսի զազրելի արարք իրեն թույլ կտային միայն աղանդավորները, քանի որ հայ եկեղեցու հետևորդները չէին կարող քահանայի տեսակետի համար բորենիների նման հարձակվել նրա վրա: Խոսքը այն քահանայի մասին է, որի որդին պատերազմի ժամանակ իր հոգևոր ծառայությունը Եղնիկներում է անցկացրել և պաշտպանել է մեր սահմանները, այլև տասնյակ վիրավորներ զինվորների առաջին օգնություն է ցուցաբերել և հասցրել է հիվանդանոց, փրկելով նրանց կյանքեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս