Բաժիններ՝

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները՝ ընդդեմ Կումանի

Գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի տակտիկական որոշումները դժգոհություն են առաջացնում «Բարսելոնայի» մի շարք ֆուտբոլիստների շրջանում, հաղորդում է Diario Sport-ը:

Նշվում է, որ ֆուտբոլիստները դրական են գնահատում Կումանի պահվածքը, բայց թիմի խաղաոճը երկիմաստ է ընկալվում:

4-2-3-1 սխեման խորթ է մի շարք խաղացողների համար և անհավասարակշռություն է ստեղծում գծերում, որի պատճառով թիմը չի կարող լիովին գրոհել կամ ամբողջությամբ պաշտպանվել: Թիմի հարձակումը բավականաչափ ակտիվ և շարժունակ չէ, այդ իսկ պատճառով հարձակվող Լիոնել Մեսսին ստիպված է գնդակի համար իջնել դաշտի կենտրոն:

Ընդգծվում է նաև, որ Կումանի ղեկավարությամբ ոչ մի ֆուտբոլիստ չի սկսել ավելի ուժեղ խաղալ, ընդհակառակը՝ ոմանք հանձնվել են: Դա նույնպես կապված է եղել թիմի խաղաոճի հետ:

Բացի այդ, հայտացուցակը լիովին չի համապատասխանում 4-2-3-1 մարտավարությանը. Օրինակ, Լուիս Սուարեսի հեռանալով, թիմը չունեցավ պահանջված հարձակվող։

Ըստ Diario Sport-ի, թիմը և՛ անմիջականորեն, և՛ միջնորդների միջոցով, փորձում էր համոզել Կումանին փոփոխություններ կատարել խաղային մոդելում և վերադառնալ ավելի հավասարակշռված 4-3-3 կազմի, բայց այս պահին մարզիչը վճռական չէ հեռանալ այն գաղափարներից, որոնցով եկել է ակումբ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս