Բաժիններ՝

«Տաք գուլպաներ եմ գործում, փորձում եմ վաճառել 1000-2000 դրամով, որ գոնե երեխաներիս կարողանամ պահել». Միայնակ մայրն օգնության կարիք ունի

Երեք անչափահաս երեխաների հետ բնակվող միայնակ մայր Գայանե Ղուկասյանն օգնության կարիք ունի:

Տունը տաքացնելու համար փայտ, երեխաներին հագուստ և սնունդ է անհրաժեշտ:

«Սրտանոթային հիվանդություն ունեմ, շաքարային դիաբետ, բայց չեմ կարողանում բժշկի գնալ, ամեն ինչ փող արժե: Այս պահին չեմ աշխատում, դրա փոխարեն՝ տաք գուլպաներ եմ գործում, փորձում եմ վաճառել 1000-2000 դրամով, որ գոնե երեխաներիս կարողանամ պահել: Ես այն մարդը չեմ, ով ձեռքերը ծալած նստում է ու օգնության սպասում, այս պահին պարզապես անելանելի վիճակում եմ: Նաև անկողնային պարագաներ եմ կարում: Մասնագիտություն ունեմ, կար ու ձև եմ  սովորել: Տղաս շուտով կլինի 17 տարեկան, ռեստորաններից մեկում խոհարարական հմտություններ սովորեց, ուզում է աշխատել, ինչպես նաև շարունակել ուսումը, սակայն դեռևս ոչ ոք աշխատանքի չի ընդունում նրան:

Ես էլ մի քանի հայտարարություն տեսել, զանգել եմ, պարզվել է՝ գործակալություն է, ու գումար պետք է վճարեմ: Հերիք չէ, այս պահին գումար չունեմ, մի բան էլ վստահ չեմ, որ կանչելու են աշխատանքի համար: Տան վարձն էլ 70.000 դրամ է, դա էլ չեմ հասցնում վճարել: Ինձ իմ ծնողները ժամանակին լավ են պահել, իսկ ես իմ երեխաներին չեմ կարողանում գոնե այդպես պահել ու այդ ցավից ևս սիրտս կտոր-կտոր է լինում, նեղվում եմ, որ իրենց ուզածին չեմ կարողանում հասցնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Գայանեն;

Կարող եք ընտանիքին  օգնություն ցուցաբերել՝ գումար փոխանցելով «ՅՈՒՆԻԲԱՆԿ» 905141 0201495009AMD հաշվեհամարին կամ զանգահարել 077295454 հեռախոսահամարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս