Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության պատվիրակությունը, գլխավորությամբ կուսակցության ղեկավար Օլիվիե Ֆորի, դեկտեմբերի 7-ին այցելեց Ստեփանակերտ: Պատվիրակության կազմում էին պատգամավոր Իզաբել Սանդիագոն, սենատորներ Ժիլբեր-Լյուք Տվինազը, Մարի-Արլեթ Քարլոթթին և կուսակցության միջազգային հարցերի պատասխանատու Ժան-Մարք Ժերմեն: Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի պատասխանատուն:
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը տեղակալների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնք, որտեղ տեղակայված են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարության անձնակազմը:
Հայաստանում դեկտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 357 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 148 682-ի:
Տեղի ունեցողը պարզապես խայտառակություն է։
Արձանագրվել է թունավորման 20 դեպք:
Չինաստանում հինգ մարդ է անհայտ կորել Յանցզիի գետաբերանում երկու բեռնարկղանավերի բախման պետեւանքով:
«Մենք արդեն բազմիցս այս երկուսուկես տարիների ընթացքում համոզվել ենք, որ, ցավոք սրտի, բայց ՀՀ իրավական համակարգն ամբողջությամբ գտնվում է Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ, ու ենթակություն ասելով՝ ես նկատի ունեմ ոչ թե օրինականության և իրավականության շրջանակները, այլ ցանկությունների շրջանակներում, այն ցանկությունների, որոնք Նիկոլ Փաշինյանը հայտնում է հերթական անօրինականությունը կազմակերպելու շրջանակներում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավադիր ստահակի կողքը դեռեւս պահպանված պաշտոնատարների մեծ մասը, գիտակցելով ազգային աղետի փաստը, այնուհանդերձ փորձում է հիմնավորել իր լոյալությունը գերագույն տականքին երկու հիմնական թեզերով։
Դեկտեմբերի 12-ին, ժամը 17.00-ին,Երևան-Սևան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա Մովսես Ջանվելյանին, որը շպրտվելով՝ բախվել է ընթացող «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի. Մովսես Ջանվելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Սաուդյան Արաբիայիում նավի վրա պայթյուն է տեղի ունեցել Ջիդդա քաղաքի նավահանգստից ոչ հեռու:
Հունաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնության ինքնաթիռը Երևան է ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր տնօրեն Յորղոս Լարիսսիսի ուղեկցությամբ։
Մեկնարկում է Վահրամ Բաղդասարյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը. ՈՒՂԻՂ
Երբ մի բան տապալում ես, դա սկսում է շղթայական ռեակցիա առաջացնել: Դանակավորներն էլ շատանում են՝ իրենց պատառը տանելու համար: Իսկ հիմա, էֆֆեկտիվ կառավարման, իշխանության տոտալ բացակայության արդյունքում ձևավորվել է նոր իրողություն:
Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրու, է․ «Երեկ նույնպես հանդիպել ենք ռուսական հրամանատարության հետ։ Ռուսական դիրքորոշումները հստակ են՝ համաձայնագրի կետերը պետք է պահպանվեն։ Հրապարակված նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում։
Դեկտեմբերի 13-ին, ժամը 23:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։
Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը հյուրընկալվել էր Լևերկուզենի «Բայերն»-ին:
Դեկտեմբերի 11-ին Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել 25․714 միլիոն ՀՓԻ (շուրջ 36․7 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ։ Համատեղ ծրագրի ներքո հատկացվել են 231․657 մլն ՀՓԻ (շուրջ 315 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր ծավալով վարկային միջոցներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԲ–ից։
Ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը գրում է. «Պատերազմի ժամանակ ծնվում են նաև խոնարհ հերոսներ, որոնց մասին եթե իմացածդ չպատմես՝ իրենց համեստությամբ նրանք երբեք չեն խոսի ու Ազգն իր արժանավոր որդիներին կարող է այդպես էլ չճանաչել։ Ինչ-ինչ պատճառներով, նրանց մասին չի խոսվում կամ քիչ է խոսվում, մեդալ ու կոչում չեն ստանում ու այդպես համեստաբար՝ շարունակում են ապրել իրենց հետագա կյանքը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա էլ Ղափանում. նորից հող են ուզում թուրքերը։ Ավելի ճիշտ կլինի, որ Նիկոլն ու Արմենը ասեն ոչ թե ի՞նչ են հանձնել թուրքին, այլ ի՞նչն է մերը մնացել»։
Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր մարտական գործողությունները դադարեցնելու մասին Հայտարարության (այսուհետ՝ Հայտարարություն) ստորագրումից հետո անցել է մեկ ամսից մի փոքր ավելի։ Հարգելի ընթերցող, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանցավոր անձեռնհասության, ավելի ճիշտ՝ հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն – խմբ.) ազգային շահերին նրա դավաճանության մասին հերթական անգամ գրելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա։
Հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձությունները Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի շուրջը եկան հիշեցնելու, որ պատերազմը չի ավարտվել, որ մեկ ամիս առաջ ստորագրված Կապիտուլյացիայի ակտը ընդամենը զինադադար է, ոչ թե խաղաղության պայմանագիր, և այն ամեն րոպե կարող է խախտվել, որպես կանոն, այն կողմից, որն իրեն կարող է թույլ տալ խոսել ուժի դիրքերից։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գուգլ քարտեզի (Google Map) կամ գլոբալ տեղորոշման համակարգի (GPS)
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վաղը դավաճանների իշխանությունը կփորձի իրականացնել ռեպրեսիաների խղճուկ փորձ: Մի քանի հոգու կձերբակալեն իրենց հորինած մեդիատեռորիզմ եզրույթով և կստիպեն տեսախցիկների առաջ ասել «կարաբախ ազերբաջան», ինչպես թուրքերն են հայ գերիներին ստիպում իրենց կամքին հակառակ բաներ խոսալ տեսախցիկների առաջ:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Աշխարհի 30 երկրներում զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) առնվազն 83 աշխատակիցներ են սպանվել 2020 թվականի սկզբից ի վեր:
Իտալացի մեծանուն կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի 100-ամյակի կապակցությամբ դեկտեմբերի 18-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կանցկացվի #FelliniDay կրթամշակութային միջոցառումը։ Երեկոյին սպասվում է թեմատիկ իրադարձությունների շարք, որի շրջանակում ներկաները կտեղափոխվեն կինոյի կնքահայրերից մեկի՝ Ֆելլինիի հայրենի քաղաք Ռիմմինի՝ բացահայտելու հանճարի գաղտնիքը։
Այս մասին հայտնի է դարձել ընկերության կորպորատիվ հանդիպմանը, գրում է Bloomberg-ը: Որոշումը կանդրադառնա Apple-ի վաղեմի գործընկեր Qualcomm-ի հետ հարաբերությունների վրա:
Ապաշխարությունը մեզ համար հնարավորություն է՝ սխալները շտկելու և նոր, աստվածահաճո կյանքով ապրելու։ Ապաշխարությանը մշտապես նախորդում է զղջումը, սակայն պիտի նշենք, որ զղջմանը միշտ չէ, որ հաջորդում է մեղքի խոստովանումն ու ապաշխարությունը։