Այսօր վարչական ռեսուրսի տոտալ կիրառմամբ և անհասկանալի, բավականին ագրեսիվ տրամադրված խմբերով համալրված Նիկոլ Փաշինյանի «սգո» երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից` կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող անձի համար սրբազնագույն մի վայրից:
«Այսօր մենք ձեզ հետ միասին սգո արարողություն ենք կատարում ի հիշատակ մեր սուրբ նահատակների։ Ավետարանական ճշմարտություն կա՝ երանի նրան, ով կյանքը կտա ընկերոջ համար, ավելի երանի նրան, ով կյանքը կտա ազգին, հայրենիքին։ Այսօր մեր երկնային սրբերի բանակն ավելացավ 5 հազարով, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքին։ Նահատակներն ամենաթանկագինն ու ամենապայծառն են երկնքում, որովհետև նրանք գիտակացաբար գնացին դեպի մահ՝ մահով ապահովելով հարվերժությունը։ Այսօր մենք ոգեկոչելով մեր երեխաների հիշատակը՝ պետք է նրանց երազանքը կյանքի կոչենք։ Այո, ծանր, վտանգավոր վիճակում ենք գտնվում, հաղթում է նա, ով չի ընկճվում»,- իր խոսքում ասաց Պարգև Սրբազանը։
Չե՞ք կարծում, որ պետությունը 32 տարի հետ տանելով, հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Արցախյան գոյամարտը «առ ոչինչ» դարձնելով՝ Դուք Ձեզ մասնակից եք դարձնում նորանկախ Հայաստանի պատմության ոչնչացմանը և քաղաքակիրթ աշխարհում Հայաստան պետության «իզգոյացմանն» առհասարակ։
Կորոնավիրուսով վարակված՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առողջական վիճակը կայուն է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:
Փաշինյանի այսօրվա երթին մասնակցել են 3500 ոստիկաններ, ՊՆ 4000, Ռազմական ոստիկանության 1000 և ՏԻՄ շուրջ 2000 աշխատակիցներ։ Mediaport-ի տրամադրության տակ են հայտնվել տվյալներ, որոնցում նշված են Նիկոլ Փաշինյանի այսօրվա երթին մասնակցած մարդկանց քանակական տվյալները։
Վերջին օրերին համացանցում եղան տարբեր հրապարակումներ, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչը Նիկոլ Փաշինյանը չի ընդունել. այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել, սակայն, հետևելով Կառավարության նիստերին, արձանագրում ենք, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանն արդեն երկրորդ շաբաթն է՝ չի մասնակցում Կառավարության նիստերին, իսկ Ոստիկանությանն առնչվող նախագծերը Կառավարության հաստատմանն է ներկայացնում Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Իբր սգացող ստահակը ծնող կորցնելու օրվանից ժամանակ ու հավես ունեցավ հարցազրույց տալ Ազատությանը, մի տխմարագույն տեսաուղերձ նկարել ու ԿԱՐԱԲԱԽ ԲԻԶԻՄԴԻՐ ոճի Եռաբլուրը պղծելու արարողություն կազմակերպել:
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 18-ին, ժամը 13:49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը հոգեհանգստի կարգ է մատուցում
Քարվաճառի անկումից հետո Դադիվանքի վանական համալիրը դեկտեմբերի 14-ին ընդունեց ուխտավորների։ Ստեփանակերտի և հարակից գյուղերի բնակիչները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հասել էին Դադիվանք։ Իսկ երբ ուխտավորներ չկան, վանքի լռությունը խախտում են ռուս զինվորականները․ մոմեր են վառում, աղոթում:
«Այդ համաձայնագրում որևէ խոսք չկա այն մասին, որ այս տարածքները պետք է հանձնվեին։ Հիմա սա հարց է, որի պատասխանը մեզ որևէ մեկը չի տալիս, երկու տարբերակ կա, կա՛մ այս մասին եղել է նախնական համաձայնագրում, որը մեզանից թաքցնում են, կա՛մ հետո է այդ պայմանավորվածությունը ձեռք բերվել, չգիտեմ»,- եզրափակեց նա։
Նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը խայտառակության նոր օր կազմակերպեց դեկտեմբերի 19-ին։ Այն, որ Փաշինյանը ոչ մի սրբություն չունեցող ցինիկ դավաճան ու ստոր է՝ վերջնականապես պարզ դարձավ այս 40 օրվա ընթացքում։ Մարդը պատրաստ է ուժով մտնել Եռաբլուր, ոստիկաններին հրահանգել ուժ կիրառել այն մայրերի դեմ, որոնց երեխաները թաղված են այդ գերեզմանոցում։ Այս մասին տելեգրամ ալիքում գրում է «Նորությունների ռուսական ծառայություն» («Русская служба новостей») ռադիոկայանի գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովը:
Արցախում և Մայր Հայրենիքում հայտարարված եռօրյա սգի առթիվ, այսօր այցելել եմ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել մեր բոլոր նահատակների հիշատակին:
«Առաջին պատերազմի մասնակիցներից և զոհվածներից շատերի հետ ես մոտ էի, ծանոթ էի: Մենք իրար հետ կիսում էինք մտքեր խարույկների մոտ, ռազմաճակատում, փողոցներում, և իրենք պատգամ են թողել, իրենք երազանք ունեին՝ այդ երազանքն էր, որ կառուցվի ազատ, անկախ, հզոր, ազդեցիկ երկիր՝ Հայաստան՝ Արցախի հետ միասին, որտեղ կյանքը լինի արդար, լինի բարեկեցիկ, բայց ոչ թե ընտրյալների համար, այլ ամբողջ ժողովրդի համար, որ իրենք հպարտանան իրենց երկրով, մրցեն ուրիշ երկրների հետ:
Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը մտածված է երկիրը տարել պատերազմի, ձախողումների ու կորուստների, դեռ վաղուց է ասել, որ նրանք չեն տիրապետում իրավիճակին և չեն կարողանում որևէ բան կազմակերպել։
«Մտածված տարան այդ ձախողմանը, պատերազմին ու կորուստներին». Գագիկ Ծառուկյան
«Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով սգո օր, այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահի համար: Այսօր նա, ըստ էության, պղծեց Եռաբլուրը: Նա կրկին երկիրը տանում է ցնցումների՝ հանուն իր իշխանության, հանուն իր աթոռի: Բոլորին արդեն ակնհայտ է, որ էս մարդու համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը, իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր երկրի ներքին կայունությունը և համերաշխությունը»,- Ազատության հրապարակում ելույթ ունենալով՝ ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Ազատության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքին մասնակցում է նաև «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ ազատամարտիկ Սերոբ Գասպարյանը:
«Տղերք, խոստանում ենք, իսկ մինչ այդ՝ կներեք, տղերք». Արգիշտի Գևորգյան
«Մենք պետք է կատարենք մեր զոհվածների պատգամը». Վազգեն Մանուկյան
«Տեսա՞ք ինչպես դիմավորեց նրան մասսան՝ ծափահարություններով։ Նրանք ծափահարում են մի մարդու, որը մեղավորն է 5 հազար անմեղ զոհի, 10 հազար խեղված ճակատագրերի, ով մեղավոր է այսօրվա համար՝ նրան ծափահարում են, նրանք նույնիսկ չգիտեն, թե ո՞ւր են հավաքվել, ինչո՞ւ են հավաքվել և ո՞ւր են գնում։ Եկեք այսօրվանից մի կողմ դնենք մերոնք-ձերոնք, սևեր-սպիտակներ, մի կողմ դնենք նիկոլական-սերժական, այդ բառերը մեզ ազգին բերեցին այսօրվան, պառակտեցին, բռունցքը բացեցին թշնամու առաջ»,- ասաց Միսակ Ավետիսյանը։
«Իմ ցանկությունն այն է, որ մեր հայրենիքի ամբողջականության խաթարման պատասխանատուն հեռանա և մեզ թողնի, հնարավորություն ստեղծի մեր մեջքը շտկելու: Մենք ոչ թե այսօր, այս 3 օրը սուգի մեջ պետք է լինենք, մենք, 84 օր է՝ սուգի մեջ ենք՝ ամեն մի զոհված զինվորի համար մղկտալով, ամեն մի թիզ հողի կորստով: Եվ այսօր եկել է թշնամին, հասել է Սյունյաց սահմաններ, ոտքով մտնում է, թիզ առ թիզ հաշվում է, և մեզ ասում են, թե ոչ մի միլիմետր չենք զիջելու․․․ Զիջելու տե՞ղ է մնացել:
Երեւանի Ազատության հրապարակում ընդդիմությունը ժամը 15.00-ին հանրահավաք է հրավիրել: Այն կարճ կտեւի, որին կհաջորդի հիշատակի երթը դեպի Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հոգեհանգստի կարգ է մատուցելու՝ զոհերի հիշատակին: Հոգեհանգստի կարգը մատուցելու է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Սրբազանը:
Նիկոլ Փաշինյանն իրեն ուղեկցող ավտոշարասյան հետ հեռացավ Եռաբլուրից
Ազատության հրապարակում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքը, որին հաջորդելու է երթը՝ դեպի Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Հանրահավաքին ներկա են «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ներկայացուցիչներ և այլք։
ՀՀ ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից 17.12.20թ. հնչեցված կոչին միացել են նաև ներքոհիշյալ սպաները
Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը․ ՈՒՂԻՂ.
Ավտանգության հարյուրավոր աշխատակիցների, հազարավոր ոստիկանների, դիպուկահարների, զրահապատ մեքենաների և վարչական ռեսուրսի ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը հասավ Եռաբլուր:
Քաղաքացիական հագուստով անձինք պատ են կազմել և ուղեկցում են Փաշինյանին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: