Զրահապատ ավտոմեքենաները, ավտոմատավոր թիկնապահները և դիպուկահարները Փաշինյանի հետ Եռաբլուրում են

Ավտանգության հարյուրավոր աշխատակիցների, հազարավոր ոստիկանների, դիպուկահարների, զրահապատ մեքենաների և վարչական ռեսուրսի ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը հասավ Եռաբլուր:

Այս պահին նա փորձում է մուտք գործլ Եռաբլուրի տարածք`սգակիր մայրերի, նահատակների այլ հարազատների սուլոցների ու «Նիկոլ, դավաճան», «Թուրք Նիկոլ», «Նիկոլ, կախաղան», «Թուրք վիժվածք» ու նմանատիպ այ վանկարկումների ներքո:

Զրահապատ ավտոմեքենաները մտցվել են Եռաբլուրում հավաքված հազարավոր քաղաքացիների շարքեր և Փաշինյանի հետևից շրջում են։ Զոհերի մայրերը, հարազատները՝ կանգնած իրենց զավակների շիրիմների մոտ, փորձում են թույլ չտալ նրա մուտքը։

Դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն երթը նույնպես չանցավ առանց միջադեպերի։

Իսակով պողոտայի հարակից շենքի բնակիչները գոռացին. «Նիկո՛լ, դավաճան», ինչին ի պատասխան երթին մասնակիցները հաշիվ մաքրելու կանչեցին։

Զուգահեռ ճանապարհով անցնող մարդկանց և երթի մասնակիցների միջև միջադեպ եղավ, որին ստիպված խառնվեցին ոստիկանները, որպեսզի մասնակիցները չանցնեն ճանապարհները բաժանող ճաղավանդակը։

«Սրբապիղծը, դավաճանը իրավունք չունի  մտնել սրբավար»,-համոզված են Եռաբլուր տանող ճանապարհները փակող քաղաքացիները։

Այս պահին բավականին լարված իրավիճակ է Եռաբլուրում: Մեծ է լուրջ բախումների հավանականությունը:

Եռաբլւրում հավաքված նահատակ զինվորների հարազատներն ու ազատամարտիկները ձվերով հարվածում են Նիկոլ Փաշինյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031