
Վանաձորի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 18-ին, ժամը 13:49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկրորդ հարկի բնակարաններից մեկում:
Փրկարարները բնակարանի պատշգամբից տարհանել են Նարեկ Ա․-ին (ծնված 2014 թ․) և Արեն Բ․-ին (ծնված 2017 թ․):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։17-ին, մարվել՝ 14:44-ին։ Այրվել են խոհանոցը (մոտ 15 քմ), հյուրասենյակը (մոտ 25 քմ), պատշգամբը (մոտ 10 քմ), և ջերմահարվել է երրորդ հարկի բնակարաններից մեկի պատուհանները: