Բաժիններ՝

Կորցնում ենք Սյունիքի կարևորագույն սահմանները, ինչը մոտ ժամանակաշրջանում կբերի Սյունքի ամբողջական կործանմանը, դա թույլ տալու իրավունք չունենք․ Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սյունքի սահմաններին այսօր տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես կարևոր դիրքերը ադրբեջանցիներին հանձնելուն։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ սյունեցիներՕրհասական է պահը։ Կորցնում ենք Սյունիքի կարևորագույն սահմանները։ Այդ կորուստը շատ մոտ ժամանակաշրջանում կբերի Սյունիքի ամբողջական կործանմանը։ Մենք իրավունք չունենք դա թույլ տալու։

Սյունիքը դեռևս 1988թ-ին համախմբվեց և պահեց մեր սահմանները։ Այսօր կրկին համախմբվելու ու պայքարելու ժամանակն է։ Ոտքի ելե՛ք, ինքնակազմակերպվե՛ք, պահանջե՛ք դավաճան ղեկավարի հրաժարականը, ամուր կանգնե՛ք սահմաններին և թույլ մի՛ տվեք ազերիները ոտք դնեն սյունյաց անարատ հողին։

Երկու օր առաջ վիրահատվել եմ, գտնվում եմ բժիշկների վերահսկողության տակ։ Շատ շուտով կմիանամ ձեզ, որ միասին ամուր պահենք մեր երկիրը։ Մենք Սյունիք չունենք թշնամուն տալու»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031