Բաժիններ՝

Դիլիջանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել․ գերաններով «Ուրալը» տեղափոխվել է բաժին

Դեկտեմբերի 15-ի երեկոյան Դիլիջանի ոստիկանները քաղաքում շրջիկ ծառայություն իրականացնելիս ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։

Նրանք Դիլիջանի Սայաթ-Նովա փողոցում հայտնաբերել ու բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել մոտ 6 խորանարդ մետր փայտանյութով բեռնված «Ուրալ» մակնիշի մեքենա։ Հաղարծինում բնակվող 39-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։

Պարզվել է, որ փայտանյութը ձեռք է բերվել «Դիլիջան ազգային պարկի» տեղամասերից մեկից։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031