Բաժիններ՝

Հանրանավի չափ աստերոիդ է մոտենում Երկրին

Հանրանավի չափ աստերոիդ է մոտենում Երկրին: Այդ մասին հաղորդել են NASA-ի մասնագետները: Այն մեր մոլորակի ամենամոտ կետում կգտնվի դեկտեմբերի 18-ին:

Նրա հաշվարկային տրամագիծը կազմում է 26-ից մինչեւ 52 մետր: Ինչպես նշվում է, երկնային մարմնի թռիչքի հետագծի ամենամոտ կետը Երկրի նկատմամբ կգտնվի 6,97 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:

Նրա արագությունն այդ կետում կկազմի վայրկյանում մոտավորապես 7,65 կիլոմետր: Այդ նույն օրը Երկրի կողքով կանցնի ավելի փոքր չափի եւս մեկ աստերոիդ: Դրա հաշվարկային տրամագիծը կազմում է 5,3-ից մինչեւ 12 մետր:

Նրա Երկրին մոտենալու առավելագույն կետը կկազմի մոտավորապես 791 հազար կիլոմետր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031