ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն օրեցօր ռեկորդային աճ է գրանցում:
Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ընկերներ: Ես մի բան անկեղծ չեմ հասկանում: Այն մարդիկ, ովքեր չեն ուզում Վազգեն Մանուկյանին, որպես ժամանակավոր վարչապետ, նրանք ում հետ են նրան համենատում: Նիկոլ Փաշինյանի, թե իրանց երազած վարչապետի:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Բերձոր, Սուս և Աղավնո համայնքների բնակիչները դեկտեմբերի 6-ին ժամը 14:00-ին Երիտասարդականի (մետրոյի կայարան) մոտ կհավաքվեն՝ բարձրաձայնելու իրենց խնդիրը՝ կապված աջակցության ծրագրում համայնքի բացակայության, պատերազմի հետևանքով տեղահանվածի կարգավիճակ տալու հետ:
«Mediaport» տելեգրամյան ալիքը գրել էր, թե լուրեր են ստացվում, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին ոստիկանական համազգեստներ են բաժանում՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդի դեմ փողոց հանելու համար, և որ գործընթացը համակարգում է Արծրուն Հովհաննիսյանը։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի առանձնատունը հսկում զինված նշանառուները։ Վերջիններս այս պահին «դուրս» են բերվել՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների դեմ։ Նշենք, որ դեռևս ամիսներ առաջ մամուլում տեսանյութեր, լուսանկարներ են շրջանառվել ՝ Փաշինյան՝ հրաձիգների ուղեկցությամբ շրջելու մասին։
Ընթացիկ առաջնությունում Լոպետեգիի սաները կարողացան հինգ հաղթանակ տանել ինը խաղում, և մեկ անգամ մրցաշարի միավորները բաժանեցին իրենց մրցակիցների հետ: Երկու սխալներից հետո, Խուլեն Լոպետեգիի սաները հաղթեցին «Օսասունային» (1:0), «Սելտային» (4:2) և անցած շաբաթ օրը հյուրընկալվելիս հաղթեցին «Ուեսկային» (1:0):
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Սևիլիայի» հետ Լա լիգայի խաղից առաջ խոսել է թիմի քննադատության ու արդյունքի մասին:
Կառավարական առանձնատների մոտ այսօրվա համապետական հանարահավաքի պահանջներն ամփոփեց «Հայրենիքի փրկության» շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը. «Մենք այստեղ ենք, որպեսզի շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը՝ այդ պահանջը հետևյալն է՝ մենք մինչև երեքշաբթի օրը, ժամը 12-ը ժամանակ ենք տալիս որպեսզի Նիկոլը իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի- որոշում ընդունի՝ հրաժարական տա և հեռանա:
Մոսկվայում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի նոր դեպքերի ռեկորդային թիվ՝ 7993:
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրենքով թույլատրված բոլոր միջոցներին դիմելու են, որպեսզի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հեռանա։
Թուրքիայի Անթալիայիում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Արարատի մարզի մի շարք համայնքապետեր միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:
Ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում դիմելով ժողովրդին՝ շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո առաջին քայլը եղավ Արցախի բանակի գլխատումը, դրանից զատ, վարկաբեկվում էր Հայաստանի բանակը։
Կառավարական առանձնատունը մեծ թվով ոստիկաններով շրջափակել են․ ՈՒՂԻՂ
«Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ, հեռացիր» վանկարկումներով Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի վերջում՝ երթից առաջ ելույթ ունեցավ շարժման առաջադրած՝ ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Եթե մենք Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին, այդ պատերազմի ելքը մեզ համար ավարտվելու էր հաղթանակով: Եթե մենք Նիկոլին հեռացնեինք ստորացուցիչ պայմանագիրը ստորագրելու օրը, մենք այսօր ունենալու էինք շատ ավելի լավ իրավիճակ: Հետևաբար, Նիկոլի յուրաքանչյուր մեկ օր ավել մնալը փորձանք է մեր պետության և ժողովրդի համար»,- ասաց նա:
Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Կառավարական առանձնատուն․ ՈՒՂԻՂ
ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը ևս Ազատության հրապարակում է: Լրագրողների հարցին, թե ինչ է կարծում՝ արդյո՞ք այս հանրային պահանջը կհանգեցնի Նիկոլ Փաշինյանի հրաժարականին՝ նա պատասխանեց.
Արարատի մարզի համայքները պահանջում են՝ Նիկո՛լ, հեռացիր
«Հիշեցնեմ, «առանց Նիկոլ Հայաստանի» մասին խոսել է ՀՀ նախագահը, ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, Գերագույն խորհրդի Ազգային ժողովի ավելի քան 150 նախկին պատգամավորներ միավորող հասարակական կազմակերպությունն իր հայտարարությամբ ասում է՝ Նիկոլն ու իր Կառավարությունը պետք է հեռանան։ Հիշեցնենք, նույն պահանջն ունեին Մասիսի քաղաքապետն ու ավագանին, Ավշարի գյուղապետն ու ավագանին։ Դրա համար բոլոր ելույթ ունեցողների խոսքում նկատեցինք մի բան՝ պարզվում է, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է հայ ժողովրդին, մեծ մասն ասում է, որ նրան չի լսել, որովհետև մեր ժողովրդի մեծ մասի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկա»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Փաշինյանին գազազած ժողովուրդը հոշոտելու է, եթե կամավոր հրաժարական չտվեց. Վազգեն Մանուկյան
Դեռ 2019 թվականի հոկտեմբերի 18-ին հրապարակվել էր նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի «Բոլոր հնարավոր պատերազմներն անսպասելի են սկսվում» խորագրով հոդվածը, որտեղ հեղինակը կանխատեսում էր նոր պատերազմի հնարավորությունը և ըստ էության զգուշացնում վտանգավոր զարգացումների մասին։
Նիկոլ Փաշինյանին փոխարինելու է Վազգեն Մանուկյանը. Հայաստանն առանց Նիկոլի. Սաղաթելյան
«Անցնող մի քանի օրերին, վստահ եմ, բոլորդ ականատես եք մի պատկերի՝ Հայաստանի երբեմնի ոչ սահմանամերձ, հիմա արդեն՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով սահմանամերձ դարձած բազմաթիվ բնակավայրերի համայնքի ղեկավարներ, ջոկատներ կազմած, պահում են իրենց համայնքի սահմանները, իրենք են ադրբեջանցիների հետ բանակցում, իրենք են պաշտպանում, քանի որ մեր երկրի պետական համակարգն անգլուխ է: Գլուխը կա իրականում, բայց դատարկ է այդ գլուխը, և օր առաջ այդ գլուխը պետք է թռցվի:
«Հայաստանն ու Արցախը պատերազմի շեմին հասցնելուց, այն պարտության տանելուց, խայտառակ պայմաններով այն, իբր թե, ավարտելուց, երկիրը անդունդի եզրին հասցնելուց հետո, մենք այս պահին Հայաստանի վարչապետի աթոռին ունենք ընդամենը 1 քաղաքական դիակ: ՀՀ վարչապետի քաղաքական դին է դա: Աթոռը զբաղեցնող մարդը քաղաքականապես մահացել է և այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ: Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է, իսկ արդյոք բարոյական մա՞րդ էր քաղաքական դիակը: Ոչ»,- ասաց Վանեցյանը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան զենքի և զինտեխնիկայի մատակարարումը Թուրքիային:
Իր ուղերձում Գագիկ Ծառուկյանը նաև հիշեցրել էր, որ դեռևս հուլիսին էր հայտարարել, որ բացառիկ տաղանդ է պետք ունենալ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները վատացնելու համար, այն ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի, որը կրկին օգնության ձեռք մեկնեց ու կանգնեց հայ ժողովրդի կողքին։
Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում: