«Պատերազմի երրորդ օրը ես Ղարաբաղում էի, ուշացա դատական նիստի պատճառով, թե չէ հենց առաջին օրը այնտեղ կլինեի, կիրակի օրը սկսվեց պատերազմը, երեքշաբթի օրը դատական նիստը երբ հետաձգվեց, նույն օրը հենց շարժվեցի և երեկոյան Ղարաբաղում էի: Ընդամենը պահանջվեց մեկ ու կես օր, երկու օր հասկանալու համար, որ մենք լրջագույն պրոբլեմի առաջ ենք, և օր առաջ պետք է կանգնեցնել այս պատերազմը, թեկուզ լուրջ զիջումներով: Օր առաջ»:
2018 թվականի վերջին Հայաստանի փողոցներն անիմաստ կարգախոսներով ողողելու համար բյուջեից պատկառելի գումար ստացած «Անտարես» հրատարակչությունը հրատարակեց երբեմնի ընդդիմադիր, հրատարակման պահին՝ արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» վեպը, որը հատվածաբար հրապարակվել էր նրան պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթում 2008 թվականի մայիս–դեկտեմբեր ամիսներին։ Գիրքը կարճ ժամանակում դարձավ բեսթսելլեր, հպարտ հայ ժողովուրդը մեկ շնչով կարդաց սիրելի վարչապետի մտքի գոհարները, ոմանք սկսեցին մեջբերումներ անել գրքից, որոշները վերընթերցեցին այն։