Ստորագրել են այն համայնքների ղեկավարները, ովքեր պատերազմի ժամանակ նաև եղել են առաջնագծում
«Անցնող մի քանի օրերին, վստահ եմ, բոլորդ ականատես եք մի պատկերի՝ Հայաստանի երբեմնի ոչ սահմանամերձ, հիմա արդեն՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով սահմանամերձ դարձած բազմաթիվ բնակավայրերի համայնքի ղեկավարներ, ջոկատներ կազմած, պահում են իրենց համայնքի սահմանները, իրենք են ադրբեջանցիների հետ բանակցում, իրենք են պաշտպանում, քանի որ մեր երկրի պետական համակարգն անգլուխ է: Գլուխը կա իրականում, բայց դատարկ է այդ գլուխը, և օր առաջ այդ գլուխը պետք է թռցվի:
Եվ դրա համար ենք ասում՝ առանց Նիկոլ Հայաստան»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նա նաև ներկայացրեց Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների պահանջը. «Նիկո՛լ, Հայաստանն է քեզ ասում, ուզում է ապրել առանց քեզ: Դու պարտվել ես, դու պարտվող ես, դու ամեն օր տանում ես պարտության: Այսօր՝ քիչ առաջ, հայտարարություն են ընդունել Սյունքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները. պահանջը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:
Ստորագրել են այն համայնքների ղեկավարները, ովքեր պատերազմի ժամանակ նաև եղել են առաջնագծում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյան և ավագանու անդամներ, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյան և ավագանու անդամներ, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյան և ավագանի, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան և ավագանի, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյան և ավագանի, Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունց և ավագանի, Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյան և ավագանի:
«Իմ Քայլ»-ի պատգամավորներ, Սյունիքից ընտրված պատգամավորներ, Ճանապարհային ոստիկանությունում նախկինում աշխատած, այդ աշխատանքում հարգված, բայց այսօր դավաճան Նիկոլ Փաշինյանին մինչև վերջ պաշտպանած պատգամավոր, մյուս պատգամավորներ, ձեր անվախ Սյունի՛քն է ասում՝ Նիկոլ, հեռացիր:
Մեկ այլ հայտարարություն՝ Չարենցավանի ավագանու 15 անդամներից 10-ը նույն պահանջով են, երեկ տեսաք՝ այլ համայնքներ ևս հանդես են գալիս նույն պահանջով՝ ողջ Հայաստանն է ասում՝ Նիկո՛լ, հեռացիր»: