Ժողոորդի այս բազմահազարանոց հավաքն ապացույցն է նրա, որ այլևս Նիկոլ Փաշինյանին չեն հավատում. Արման Սահակյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը ևս Ազատության հրապարակում է:  Լրագրողների հարցին, թե ինչ է կարծում՝ արդյո՞ք այս հանրային պահանջը կհանգեցնի Նիկոլ Փաշինյանի հրաժարականին՝ նա պատասխանեց.

«Իհա՛րկե, կհանգեցնի դրան, և րոպե առաջ պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանը, րոպե առաջ»:

ՀՀԿ խորհրդի անդամի համոզմամբ՝ եթե Նիկոլ Փաշինյանն այսօրվան չհասցներ, այսքան ժողովուրդ չէր հավաքվի Ազատության հրապարակում: Նա նաև նշեց, որ հենց Նիկոլ Փաշինյանն է պատերազմի առաջին մեղավորը:

Ի պատասխան հարցին էլ, թե՝ անձո՞վ եք պայմանավորում՝ ասաց. «Իհարկե, անձով եմ պայմանավորում, և ոչ ճիշտ դիվանագիտության, պատերազմի ժամանակ ոչ ճիշտ կառավարման արդյունք էր սա,  և ժողովուրդն այսօր ըմբոստացած այստեղ է»:

Անդրադառնալով վարչապետի առավոտյան ուղերձին, որտեղ նա նորից ենթատեքստով հիշեցնում էր նախկինների մասին՝ նկատեց.

«Էդ մանիպուլյացիաների ժամանակներն արդեն անցել են. ժողովրդի այս բազմահազարանոց հավաքը դրա ապացույցն է, որ այլևս Նիկոլ Փաշինյանին չեն հավատում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031