Ըմբշամարտի միացյալ աշխարհի (UWW) գործկոմը որոշել է 2021թ․ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների անցկացման վայրերն ու ժամկետները:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Աշտարակ ճանապարհի անշարժ պահակետում ստուգել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի ավտոմեքենա, որը վարում էր Աշտարակում բնակվող 21-ամյա մի երիտասարդ։
Թուրքիայի արևելքում գտնվող Վանա լճի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել են պատմական հուշարձաններ, որոնք անցել էին ջրի տակ լճի մակարդակի բարձրացման պատճառով:
Նոյեմբերի 14-ին ոստիկանության Կապանի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի մոտ անհայտ անձը քաշել է մազերը, բռունցքով խփել դեմքին և գրպանից հափշտակելով բջջային հեռախոսը՝ դիմել է փախուստի:
Երկար տարիներ Գերմանիայում ապրող և ստեղծագործող դաշնակահարուհի Մարգարիտ Հովհաննիսյանը Արցախին աջակցելու նպատակով Մյունխենում հանդես է եկել մենահամերգներով, որոնց արդյունքում գոյացած հասույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ուղղել է Արցախի աջակցությանը:
Փենսիլվանիայի գերագույն դատարանը մերժել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի հայցը, որտեղ ասվում է այն մասին, որ Ֆիլադելֆիայում սահմանափակել են ձայների հաշվելուն հետեւելու դիտորդների հնարավորությունը:
Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Արցախյան պատերազմին մասնակցած և մինչև այս պահը գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամների հետ։
Թուրքիայի Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից հրապարակվել են 2020 թվականի սեպտեմբերի դրությամբ կարճաժամկետ արտաքին պարտքի վիճակագրությունը։
Իտալացի ամուսնական զույգը, որը միասին ապրում է 63 տարի, կորոնավիրուսից մահացել է նույն օրը:
«Աղասին բնավորությամբ շատ զուսպ, բայց նաև շատ խիզախ, չընկճվող, պայքարող, շատ ընտիր մարդու կերպար էր». 168.am-ի հետ զրույցում Արցախում զոհված 19-ամյա Աղասի Արամայիսի Խունոյանին այսպես նկարագրեց նրա հորաքույրը՝ Մանուշ Խունոյանը:
Իշխանությունները ժամանակին ոսկե սարեր էին խոստանում հասարակությանը։ Գալու են ու երկիրը վերածեն դրախտի, «Նոր Հայաստան» են կառուցելու, որտեղ մարդիկ ապրելու են ազատ, արժանապատիվ ու երջանիկ։ Մի՞թե սա էր այդ Հայաստանը, մի՞թե այսպիսի Հայաստան էր ուզում ունենալ իշխանությունների հռչակած հպարտ քաղաքացին։ Հարցրե՞լ եք, թե հիմա ինչքանո՞վ է քաղաքացին ազատ, արժանապատիվ ու երջանիկ։ Եթե չեք հարցրել, դուրս եկեք փողոց ու հարցրեք։
Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որը Հայաստանի և Արցախի համար ծանր օրերին գրառումներով, երգերով, դրամահավաքով աջակցում էր հայրենակիցներին, համացանցում տեսանյութ է հրապարակել, որում երգում է Դադիվանքում:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանի որդին՝ Կարլեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում ադրբեջանցիների կողմից սպարապետի արձանի պղծման կապակցությամբ գրառում է կատարել:
Թուրքիայում մասնակի պարետային ժամի սահմանումն ամենեւին չի վերաբերում հյուրանոցների եւ նրանց կցված լողափերի աշխատանքին, բայց կարող է ազդել էքսկուրսիաների անցկացման վրա:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն է։
Նոյեմբերի 16-ին, ժամը 5.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ քիչ առաջ ինչ-որ մեկը կոտրել է Սարյան փողոցի խանութներից մեկի պատուհանի ապակին և փորձել գողություն անել, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, գողությունն ավարտին չի հասցրել։
ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիրթերյան գրառում է կատարել՝ խոսելով հայ ժողովրդի համար ստեղծված բարդ իրավիճակի մասին:
Նոյեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Երևանում ծնվել է 460 երեխա:
Լրագրող, գրող Մուրադ Եթքինն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նոյեմբերի 17-ի հայտարարություններին առ այն, որ Թուրքիան իրականացնելու է բարենորոգումների նոր ծրագիր:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է տեսանյութ, որում ադրբեջանական զինվորականները նվաստացնում են տարեց մարդու, էթնիկ հայի, նրան բացառիկ ցինիզմով ենթարկում են բացահայտ անմարդկային վերաբերմունքի:
Ընդամենը 15 կետ: Բարի ցանկությունների ֆեյսբուքյան հերթական գրառում, որը, եթե թղթի վրա լիներ գրված, ինչպես վարչապետ Փաշինյանը վերջերս ասաց իր ստորագրած հայտարարության մասին, կարելի էր պատռել, բայց դե, ֆեյսբուքյան գրառումն էլ ընդամենը մի կոճակի սեղմումով կարելի է հեռացնել: Ոչ այն պատճառով, որ այդ բարի ցանկությունների մեջ չկան ճիշտ և կարևոր կետեր, այլ որովհետև, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարության և Փաշինյանի այլ հեքիաթային ծրագրերի ու խոստումների նման՝ անորոշ են, չհաշվարկված, չվերլուծված ու չհիմնավորված:
Հարազատները որոնում են 18-ամյա Հովհաննես Վարուժանի Պողոսյանին:
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Իտալիայում բնակվող պարուհի Ջեմմա Մխիթարյանն իր գործընկերների հետ նոյեմբերի 20-ին կազմակերպում է զումբա ֆիթնեսի միջազգային մաստերկլաս՝ մեկ ու կես ժամ տևողությամբ, հանրահայտ միջազգային մարզիչների մասնակցությամբ, իսկ ամբողջ գումարը կփոխանցվի արցախցի մեր հայ փոքրիկներին, վիրավոր զինվորներին։
Թուրքիայի խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է երկրի նախագահի հրամանը՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին։ Փաստաթուղթն օրենսդիր մարմին էր ուղարկվել երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին։ Համաձայն Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրամանի՝ թուրք զինվորականները կարող են Ադրբեջանում գտնվել 1 տարի ժամկետով։ Նախօրեին հայտնի դարձավ, որ այն ընդունվել է, իսկ այսօր արդեն ստորագրվել է Թուրքիայի նախագահի կողմից։ Թուրք մասնագետներն Ադրբեջան են մեկնել՝ ձևավորելու ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոն Արցախյան հրադադարի վերահսկողության նպատակով։
Նոյեմբերի 18-ին Հանրապետության Հրապարակում Փաշինյանին սատարող փոքրաթիվ անձանց թվում էր նաև Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, ով հայտնի «լևոնական» է, նախկինում եղել է Ապարանի քաղաքապետ, Քարվաճառում և ՀՀ-ում ունի բիզնեսներ, «Ապարան» ջոկատի հրամանատարն է:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 56 մլն 159 հազարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որը, ըստ նրա, անհրաժեշտ է ստեղծված իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն և անվտանգություն հաստատելու համար։