Փաշինյանի աջակիցների խումբը հավաքվել է վարչական ռեսուրսների օգնությամբ. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է. Նոյեմբերի 18-ին Հանրապետության Հրապարակում Փաշինյանին սատարող փոքրաթիվ անձանց թվում էր նաև Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, ով հայտնի «լևոնական» է, նախկինում եղել է Ապարանի քաղաքապետ, Քարվաճառում և ՀՀ-ում ունի բիզնեսներ, «Ապարան» ջոկատի հրամանատարն է:

Կիրառելով վարչական ռեսուրսը՝ վերջինս Հանրապետության Հրապարակ էր բերել աշխարազորայիններին և այլոց:

Արդեն պարզորոշ է, թե ինչու Փաշինյանը հոկտեմբերի վերջին, ռազմական դրության ժամանակ և պատերազմական թեժ շրջանում, թվով 8 փոխմարզպետ նշանակեց, որոնցից մեկն էլ այսօրվա հավաքի ակտիվ կազմակերպիչներից մեկն էր:

Հակառակ այս ամենին՝ բազմաթիվ ապարանցի պայմանագրային զինծառայողներ, ովքեր ծառայել են Քարվաճառում և այս օրերին տուն են վերադարձել, ծայրահեղ զայրույթով են լցված «հող հանձնող» Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Այս մասին տեղեկացրին Ապարանի մեր աղբյուրները:

 Փաշինյանի աջակիցների խումբը հավաքվել է վարչական ռեսուրսների օգնությամբ

Վ. Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս