Բաժիններ՝

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հաջորդ տարի կայանալիք ԱԱ-ի և ԵԱ-ի ժամկետները

Ըմբշամարտի միացյալ աշխարհի (UWW) գործկոմը որոշել է 2021թ․ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների անցկացման վայրերն ու ժամկետները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հաջորդ մրցաշրջանում, Տոկիոյի խաղերից հետո, մարզաձևի ներկայացուցիչների համար երկրորդ ամենակարևոր իրադարձությունը կլինի Օսլոյում նախատեսված ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը:

Հայտնի են նաև Եվրոպայի առաջնության ժամկետներն ու մրցավայրը։ Գոտեմարտերը տեղի կունենան Լեհաստանի Կատովիցե քաղաքում փետրվարի 8-14-ը։

Հիշեցնենք, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է, որ աշխարհի առաջնության փոխարեն կանցկացնի գավաթի անհատական խաղարկություն։Ստուգատեսը տեղի կունենա Բելգրադում՝ առաջիկա դեկտեմբերի 12 – 20 -ը։

Նախատեսվում են նաև Հայաստանի ըմբիշների մասնակցությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30