Բաժիններ՝

Փենսիլվանիայի գերագույն դատարանը մերժել է Թրամփի շտաբի հայցը

Փենսիլվանիայի գերագույն դատարանը մերժել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի հայցը, որտեղ ասվում է այն մասին, որ Ֆիլադելֆիայում սահմանափակել են ձայների հաշվելուն հետեւելու դիտորդների հնարավորությունը: Այդ մասին ասվում է դատարանի փաստաթղթում:

Դատարանն ընտրական հանձնաժողովի կեցվածքը համարել է «խելամիտ», քանի որ նրանք «թեկնածուների ներկայացուցիչներին թույլ են տվել հետեւել այն բանին, թե ինչպես է հանձնաժողովը իրականացնում իր գործունեությունն ընտրական օրենսգրքին համապատասխան»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի երրորդ օկրուգի բողոքարկման դատարանը մերժել է Հանրապետական կուսակցության հայցը, որը պահանջում է անվավեր ճանաչել գրեթե տասը հազար ընտրաթերթիկները, որոնք ուշացումով են եկել Փենսիլվանիա: Թրամփը եւ նրա փաստաբան Ռուդի Ջուլիանին քանիցս պահանջել են այդ պատճառով անվավեր ճանաչել ավելի քան 600 հազար ձայները, որոնք տրվել են Ֆիլադելֆիայում եւ Փիթսբուրգում:

20 քվեատու ունեցող Փենսիլվանիան այն հանգուցային նահանգներից մեկն Է, որոնք կարող են որոշել ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ելքը, քանի դեռ այնտեղ հաղթողին չեն հայտարարել:

Նաեւ Թրամփի շտաբը հայց է ներկայացրել Ջորջիայի դատարան՝ տեղի ընտրական հանձնաժողովներից պահանջելով պահպանել փոստով ստացված քվեաթերթիկների հաշվման եւ պահպանման մասին օրենքը: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին:

Առկա տվյալների հիման վրա ամերիկյան առաջատար հեռուստաալիքները հայտարարել են Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին: Համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր առաջատար լինելը պահանջել դատարանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս