Բառապաշարս թույլ չի տալիս բնութագրել էրատոյին եւ իր ամուսնուն»։
«Համահայկական հիմնադրամի միջոցների ՀՀ կառավարությանը փոխանցելու փաստից կարելի է ենթադրել, որ պատերազմը հրահրվեց նաև ծանր ֆինանսատնտեսական իրավիճակը կոծկելու նպատակով, ինչը արդյունք էր տապալված տնտեսական քաղաքականության, այսինքն՝ վերջինիս իսպառ բացակայությամբ»։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 18.11.2020թ. թիվ 1645-Ա/2 հրամանով սահմանվել են 2020-2021 ուսումնական տարվա 2020 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման աշխատակարգը։
«Փոխել են 2018թ. գործող պլանը. ի՞նչ են ձեռք բերել՝ ՍՈՒ 30 ՍՄ, ԶՈւ 23-22 և հետագայում՝ նաև ՕՍԱ-ներ. Հիմա հարցրեք՝ քանիսն է դրանից կրակել. ոչ մեկը»
Հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովն իր Полный контакт. Соловьёв LIVE հաղորդման շրջանակում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա վեց ամսվա կտրվածքով կառավարության ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզին՝ ընդգծելով, որ դրանում ներառված կետերն իր մոտ «զարմանք են առաջացնում»:
Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 22-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ԵՄ-ն կարծում է, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ Այս մասին ռուսական TASS-ի փոխանցմամբ, ասել է ԵՄ Արտաքին հարաբերություններ և Անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
Երկրի վարչապետը պատերազմի 3-րդ օրը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ. Մովսես Հակոբյան
Մեր զորահավաքը չի՛ կատարվել, երկրի ղեկավարը կանգնեցրել է համալրումը. Մովսես Հակոբյան
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն նոյեմբերի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լևիին:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հորդորել է ՊՆ պահեստներ վերադարձնել պատերազմի ընթացքում ըստ անհրաժեշտության բաշխված միջոցները, որոնք նվիրաբերվել են զինված ուժերին:
ԶՈւ կատարելագործման կամ օպտիմալացման պլանը ենթարկվել է փոփոխության: Մասնավորապես, մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը` ավելացել, մինչդեռ նախատեսված էր ճիշտ հակառակը:
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Արցախից Հայաստան ժամանած երեխաներին ձմեռային հագուստ կհատկացնի:
Նրանց կողքին են նաև զինված ուժերի հոգևոր սպասավորները՝ գնդերեցները, ովքեր իրենց խոսքով և օրհնությամբ ամրացնում են հայրենյաց պաշտպանների կամքը և սերն առ հայրենիք։
«Հայաստանն ու Ադրբեջանը նոյեմբերի 13-ից սկսած փոխանակվել են ԼՂ-ում ռազմական հակամարտության ընթացքում 385 զոհվածների դիերով»,- այս մասին քիչ առաջ ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանում տարբեր փողոցներ փակած ակցիայի մասնակիցներից 24 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Վարչապետին ասել եմ`Դուք ԳՇ պետ եք նշանակել ամենաանպատրաստ գեներալին`Արտակ Դավթյանին. Մովսես Հակոբյան
«Ռուսաստանը Ղարաբաղի հարցով մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ»,- «Ռիա Նովոստի» ռուսական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք ռազմական ծախսեր չենք կարող անել: Կառավարությանը փոխանցած գումարները օգնել են պետությանը, որպեսզի առողջապահական, սոցիալական համակարգեր պահվեն և այն գումաները, որոնք պետք է ուղղվեին այդ համակարգերին, ուղղվել են այլ հրատապ ծախսերի: Դա է եղել ամբողջ տրամաբանությունը: Մենք հստակ պայմանագիր ունենք որտեղ նշված են ուղղությունները: Երբ ՀՀ ֆինանսների նախարարությունը մանրամասն կներկայացնի գնումների հաշվետվությունը, ապա դա կդնենք կայքում, բոլորը կտեսնեն:
Եվրոպական Միությունը 3 մլն եվրո օգնություն կտրամադրի պատերազմի հետևանքով տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:
Շատ բան կա ասելու, ուժ չունեմ դեռ, բայց էս պիտի պատմեմ։ Մարտակերտից վերադառնալուց կարեւոր չէ ինչու մի քանի հոգի մոբերով նոյեմբերի 15-ից 16 գիշերել ենք Նոր Մարաղայում՝ Արայի տանը, իր ընտանիքի հետ։
Փողոցից հավաքված, բարի կամքով տղաները չէին կարող ունակություն ունենալ հաղթելու. Մովսես Հակոբյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նիկոլ Փաշինյանն է մեղավոր այս ավերածությունների և Հայաստանի կապիտուլյացիայի համար, քանզի չունի ճիշտ որոշումներ կայացնելու ունակություն և որակներ։
44 օրերի ընթացքում 100 տոկոս ստի տարածումը ոչ թե օգուտ է բերել, այլ երկիրը քայքայել է. Հակոբյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կա հայի տեսակ, որն իր կողքին ապրող հերոսին չի հավատում, այլ հավատում է միայն երեկվա եղած-չեղածի մասին իրեն հասած կցկտուր հորինվածքներին ու արդեն մարտիրոսվածների վերաբերյալ արվող ուշացած փառաբանումներին: Ինչքան ուզում ես փաստերով ներկայացրու ապրող հերոսների կատարածը հաղթանակի ու պետականության կերտման գործում, միևնույն է, հայի այդ տեսակը նախընտրում է փառաբանել Վարդան Մամիկոնյանին, Անդրանիկին կամ, եթե մեր ժամանակներից, ապա նրանց, ովքեր արդեն մեզ հետ չեն… Հայի այդ տեսակն անգամ Վազգեն Սարգսյանին չէր ընդունում, երբ կենդանի էր, հենց ահաբեկիչների կրակոցից ընկավ, սկսեց փառաբանել որպես ՍՊԱՐԱՊԵՏ…
Հետևողականորեն կազմաքանդվում է պետական ողջ համակարգը և որ ամենավտանգավորն է՝ պաշտպանության գերատեսչությունը։ Արդեն նույնիսկ վախենալու է մտածել հետևանքների մասին…
Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են:
Չէ, դուք ցավը հասկանո՞ւմ եք։ 4750 զոհ։ Մի պահ բոլորին կանգնեցրեք իրար կողք. մեկը մյուսից սիրուն, խելոք, հայրենասեր, ամեն մեկը մի տան ճրագ, մի աղջկա սեր, մի տան սյուն, երեխաների հայր։ Ու դուք պատրաստվում եք շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի ՞ եղել, պատրաստվում եք ապրել այնպես, ինչպես մինչ այս արհավի՞րքը։
Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ պայքարը նաև ինձ բերման ենթարկած ոստիկանների համար է!!!»։