Թուրքիայում պարետային ժամը կարող է խնդիրներ ստեղծել էքսկուրսիաների համար
Թուրքիայում մասնակի պարետային ժամի սահմանումն ամենեւին չի վերաբերում հյուրանոցների եւ նրանց կցված լողափերի աշխատանքին, բայց կարող է ազդել էքսկուրսիաների անցկացման վրա: Այդ մասին հաղորդել է TourDom.ru.-ն:
Նոր կանոնների համաձայն, առեւտրի բոլոր կենտրոնները, վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները կարող են աշխատել միայն 10:00-ից մինչեւ 20:00-ն: Կինոթատրոնները, ռեստորանները եւ սրճարանները պետք է փակվեն այցելուների համար: Սակայն հասարակական սննդին թույլատրված է իրականացնել առաքում: Նաեւ ուժի մեջ է մնում ծխելու արգելքը:
Տեղի տուրիստական բիզնեսի ներկայացուցիչները պարզաբանել են, որ այդ սահմանափակումները ամենեւին չեն վերաբերում հյուրանոցների, ինչպես նաեւ նրանց կցված լողափերի աշխատանքին, ուստի հանգստացողներն առայժմ անհանգիստ վիճակում չեն:
Այնուամենայնիվ, ձեռնարկատերերն իրենք տարակուսում են, թե ինչպես այժմ անցկացնել արտագնա էքսկուրսիաները եւ կազմակերպել մարդկանց սնունդը: Ակներեւ է, որ դրա հետ կապած կարող են խնդիրներ առաջանալ:
«Իհարկե, պարետային ժամի պատճառով զբոսաշրջիկները հազիվ թե հրաժարվեն ուղեւորություններից, իսկ տուրօպերատորները՝ կրճատեն ծրագրերը: Բայց մենք այժմ այստեղ անհանգստանում ենք, որ դա միայն առաջին փուլն է, եւ հետագայում մեզ համար պատրաստում են նոր արգելիչ միջոցառումներ»,-ճշտել է Պետերբուրգի տուրիստական գործակալության սեփականատեր Մարիա Շեկերը, որը բնակվում է Անթալիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: