Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն ենթադրում է, որ հանրապետությունը կարող է մնալ առանց ռուսաստանյան 200 միլիոն եվրո վարկի, քանի որ իշխանություններն արդեն երկու ամիս միջոցների հատկացման մասին հաստատում չեն ստացել ՌԴ կառավարությունից:
Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից պատերազմի առիթով հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագիրը անհայտ է մնում: Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը որոշել է չհանրայնացնել հանգանակություններով ստացված փոխանցումների մասին տեղեկատվությունը, կայքում ևս չկա վերջնական մուտքերի ու ելքերի մասին պաշտոնական տեղեկատվություն:
Շրջանի Հովտաշեն գյուղի բնակիչ Էդգար Հովհաննիսյանը, որ այս օրերին ապաստանել էր Արտաշատում ապրող բարեկամների տանը, այս պահին շտապում է Արցախ՝ հասկանալու, թե ինչ փոխվեց «տուն վերադառնալու» ու «տներն արագ լքելու» հայտարարությունների միջև ընկած հատվածում։
«Մենք այդ պայմանավորվածությունը պահեցինք, երեկ «Իմ քայլը» տապալեց գործընթացը, նրանք դեռ մեծամասնություն են և կարող են նման բան անել։ Մենք դեռ քննարկում ենք՝ ինչ անել, բայց միանշանակ է, որ, եթե ցանկանում ենք, որ Հայաստանն առաջ գնա, պետք է Փաշինյանը հեռանա։ Պարտված առաջնորդով Հայաստանը ճգնաժամից դուրս գալու որևէ հնարավորություն չունի։ Մենք միշտ շարժվել ենք մեր ուղիով, թե ում հետ է դա համընկել, մենք մեծապես թքած ունենք»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գևորգ Գորգիսյանը։
«Հատուկ իշխանական «հորդորիչների» համար։ Համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 14.2-ի՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են։
Պարզվում է, Նիկոլ Փաշինյանը «տվել է» ռուսական «НТВ» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ռոման Բաբայանին հուզող հարցերի պատասխանները, պարզապես Բաբայանն «ուշադիր չի եղել»:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երևանում՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի։
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը գրառում է արել զոհված որդու՝ Վաչագան Մանուկյանի մասին։
Ն. Փաշինյանն իր թիմին փորձելու է խաբել, թե Պուտինն իրեն սատարեց։ Իրականում Պուտինը հանրայնացրեց փաստը, որ պատերազմը, որը հոկտեմբերի 19-20 կարող էր դադարել, չի դադարել Փաշինյանի´ մեղքով, և դա պատճառ է դարձել հազարավոր նոր զոհերի և նոր կորուստների։ Իսկ մյուս ձևակերպումներում ՌԴ նախագահը փորձեց հայ ժողովրդին ներկայացնել մեր տեսական շանսերը։ Կարո՞ղ եք՝ օգտագործե´ք։
Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ զանգվածային անկարգության կազմակերպիչների կամ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ վարչապետը իր ճանապարհային քարտեզը հրապարակելով՝ ժամանակ է ձգում՝ հույս ունենալով, որ կրքերը կհանդարտվեն, ու ինքը կմնա իշխանության։
Հիշեցնենք, որ ՀՔԾ է հրավիրվել նաև Էդուարդ Շարմազանովը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն նա չի ընդունել առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաղորդագրություն է տարածել «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաքի վերաբերյալ:
Ատելի ժողովուրդ, նողկալի հայրենակիցներ,վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս ձեզ խաբել եմ, ինչպես և նախկինում ստեղծված իրավիճակի մասին։ Եկել է ժամանակը, այն ամենը որ չեմ հասցրել քայքայել, պետք է ավարտին հասցնեմ և այդ ամենի թիվ մեկ պատասխանատուն եմ։ Հայաստանը վերջնականապես կործանելու ճանապարհային լաբիրինթոսը հետևյալն է․
Քիչ առաջ Ստեփանակերտում մոտ 10 վայրկյան տևած օդային տագնապի ազդանշանը հնչել է կապի ոլորտում տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Քաղաքական գործիչները հրավիրվել են ՀՔԾ. ՈւՂԻՂ
Մեր ձեռքում է հայտնվել մի սենսացիոն փաստաթուղթ, որը բացահայտում է Անդրանիկ Քոչարյանի մտադրությունները եւ իր նպատակին հասնելուն ուղղված անմաքուր քայլերը։ Նա, պարզվում է, օրեր առաջ նվաստացրել է զորամասերից մեկի հրամանատարին, որը զեկուցագիր է ներկայացրել պաշտպանության նախարարին՝ մանրակրկիտ ներկայացնելով Անդրանիկ Քոչարյանի պահվածքը։
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները:
Ռուսաստանից ստացված տեղեկատվության շնորհիվ ԱՊՀ-ի գծով նրա գործընկերները 2020 թվականին ձերբակալել են ավելի քան 40 ահաբեկիչների եւ նրանց հանցակիցների: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: «Ըստ ռուսական կողմից ներկայացված նյութերի, արտասահմանյան գործընկերները ձերբակալել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ավելի քան 40 անդամների ու հանցակիցների»,-ասել է Պատրուշեւը՝ հանդես գալով ԱՊՀ-ի երկրների անվտանգության խորհուրդների […]
Չեմ կարծում, որ գտնվի մի այնպիսի հայ, որ դրական վերաբերվի այդ փաստաթղթում արտացոլված դրույթներին, սակայն միևնույն ժամանակ համարում եմ, որ այն կոնկրետ ստեղծված իրավիճակում պարտադրված որոշում էր։ Համակարծիք եմ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ուղերձում նշված մտքի հետ, որ ընտրություն է կատարվել շատ վատի և ողբերգության միջև։ Այո, հարց է բարձրացվում, թե ինչու այդ դեպքում պատերազմն ավելի շուտ չի դադարեցվել։ Այդ հարցի պատասխանը ես չունեմ, քանի որ բավարար տեղեկատվության չեմ տիրապետում, սակայն պետք է նշեմ նաև, որ ուշադրության է արժանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունը՝ հոկտեմբերի 19-20-ին պատերազմը դադարեցնելու հնարավորության մասով․․․
Այսօր՝ ժամը 16.00-ին, հանրահավաքից առաջ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հերթական անգամ ՀՔԾ է հրավիրվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը:
Մոսկվան կարծում է, որ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը չեն բերի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ապակայունացման և չեն վտանգի երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության կետերի կատարումը:
Հայտնել եմ, որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում եւ հրաժարվել եմ ցուցմունք տալ»։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՌԴ ԶՈՒ 3 զինծառայողներ պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով:
Ըստ Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետաքննիչների նյութերի, կալանք է դրվել ռուսաստանյան ավիափոխադրողներից մեկի 44 մարդատար ինքնաթիռների վրա, որոնք խախտել են Ղրիմի տարածք մուտքի ու ելքի կարգը:
Սյունիքի մարզում նույն վիշտն է, ինչ բոլոր տեղերում՝ այն տարբերությամբ, որ Սյունիքի մարզն անմիջական մասնակցություն է ունեցել պատերազմական գորոծողություններին, թիկունքային աշխատանքներում: Ազգային ժողովի մուտքի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ տրամադրություններ կան Սյունիքի մարզում, Ձեզ ընտրող քաղաքացիները դժգոհություններ չե՞ն հայտնել:
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն առաջիկայում ևս վիրահատական միջամտության կենթարկվի:
Դաշնային Խորհուրդը միաձայն համաձայնություն է տվել Ռուսաստանի Դաշնության նախագահին` ռուսական զինված ուժերի զինծառայողներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ:
Վիրավոր զինվորների համար դոնորական արյուն է անհրաժեշտ: Այս մասին տեղեկացնում է Արյունաբանական կենտրոնը:
Նոյեմբերի 17-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: