Բաժիններ՝

Կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, ճկունության և իմաստնության հարցում, միասին մենք կհառնենք ու կյանքի կկոչենք մեր արժանապատվությունը. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիրթերյան գրառում է կատարել՝ խոսելով հայ ժողովրդի համար ստեղծված բարդ իրավիճակի մասին:

«Լարված ժամանակներ են Հայաստանի համար: Աշխարհաքաղաքականությունն իրենն է անում: Բռնակալներն ու բարբարոսներն ապացուցում են դա: Սակայն կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, ճկունության և իմաստնության հարցում: Միասին մենք կհառնենք, կվերակառուցենք և կյանքի կկոչենք մեր հպարտությունն ու արժանապատվությունը: Աստված օրհնի Հայաստանը»,- գրել է Մնացականյանը՝ կից կիրառելով «Ուժեղ Արցախ» հեշթեգը:

Նշենք, որ ավելի վաղ Զոհրաբ Մնացականյանը հրաժարական էր ներկայացրել էր ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնից։ Այդ պաշտոնում այսօր նշանակվել է Արա Այվազյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30