63 տարի միասին ապրող իտալացի ամուսնական զույգը COVID-19-ից մահացել է նույն օրը
Իտալացի ամուսնական զույգը, որը միասին ապրում է 63 տարի, կորոնավիրուսից մահացել է նույն օրը: Այդ մասին հաղորդել է l’Eco di Bergamo թերթը:
Վինչենցոն եւ Օլգա Մոլինոն ապրել են Միլանի Սեստո-Սան-Ջովանի արվարձանում:
Նրանք ծանոթացել են 18 տարեկանում եւ Միլան մեկնել 1957 թվականին:
Ինչպես հրատարակությանը պատմել է Մոլինոյի վեց թոռներից մեկը, սեպտեմբերի վերջին ամուսինները նշել են հարսանիքի 63-տարելիցը:
Նրա խոսքով՝ թոշակառուները, որոնք 82 եւ 83 տարեկան էին, հիվանդ են եղել շուրջ տասը օր: Չնայած բարձր ջերմությանը՝ նրանք չեն սպասել մինչեւ բժշկի գալը, գրիպի նախնական ախտորոշմամբ նրանց հակաբիոտիկներ են նշանակել:
Զույգը հիվանդանոցում է հայտնվել նոյեմբերի 11-ին: Շտապ օգնությանը դիմելուց առաջ նրանք չափել են թթվածնով արյան հագեցվածության մակարդակը. Վինչենցոյի մոտ այն կազմել է 68 տոկոս, Օլգայի մոտ՝ 86 տոկոսի: Հիվանդանոցում նրանք հայտնվել են տարբեր հիվանդասանյակներում, բայց, ինչպես նշում է հրատարակությունը, Օլգան խնդրել է բերել ամուսնու պիջակը, որպեսզի զգա, որ նա կողքին է:
Նոյեմբերի 15-ին նրանք մահացել են մեկ ժամ տարբերությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: