
Կողոպուտ` Կապանում
Նոյեմբերի 14-ին ոստիկանության Կապանի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի մոտ անհայտ անձը քաշել է մազերը, բռունցքով խփել դեմքին և գրպանից հափշտակելով բջջային հեռախոսը՝ դիմել է փախուստի:
Քրեական հետախույզները հաղորդումը ստանալուն պես որոնողական աշխատանք սկսեցին: Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Կապան քաղաքի Ռաֆայել Մինասյան փողոցի 26-ամյա մի բնակիչ:
Նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին:
Նրա անձնական խուզարկությամբ հեռախոսը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: