Քիչ առաջ տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը Երևանի սրճարաններից մեկում: Լուսանկարը, որում նա միայնակ չէր, վերնագրված էր՝ Այս պահին Սարյան փողոցում:
«Ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար»,- քիչ առաջ ՀՔԾ-ից դուրս գալով՝ լրագողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանը:
«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Ապարանի, Ճամբարակի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում: ԱԱՏՄ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել:
Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերից հետո Գերմանիան պատրաստվում է արգելել թուրքական պետության ազգայնամոլ Գորշ գայլերի շարժումը։ Նոյեմբերի 19-ին Բունդեսթագում ընդդիմադիր և իշխանական կուսակցությունները քննարկելու են շարժման դեմ օրենքի մի շարք նախագծեր։
Նոյեմբերի 18-ին, ժամը 11:34-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում՝ թիվ 24 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Ի թիվս ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ ՀՔԾ է հրավիրվել նաև ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա կարծիքով՝ ՀՔԾ հրավերքը հավանաբար պայմանավորված է իրեն մեղադրանք առաջադրելու հանգամանքով:
Հարցին՝ կո՞ղմ է, որ երկիրը շարունակի ղեկավարել մի մարդ, ում մեղադրում են դավաճանության մեջ, Հակոբ Սիմիդյանը պատասխանեց. «Երեկ էլ եմ ասել, որ ժամանակը բոլոր հարցերի պատասխանը կտա, և քննիչ հանձնաժողովի շրջանակում այլ իրադարձությունների և զարգացումների արդյունքում…»:
Համազգային դրամահավաքը կազմակերպելիս մեզ ոչ ոք չէր ասել, որ հետո այդ փողերը գնալու են լցվեն դավադիրների լափամանի մեջ։
Ֆուտբոլի Ազգերի լիգայում կայացան որակավորման վերջին տուրի հանդիպումները:
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար, չնայած, ինչպես ՀՔԾ-ից դուրս գալուց լրագրողների հետ զրույցում հայտնեց Արթուր Ղազինյանը՝ ինքն մի քանի օր առաջ ձերբակալվել էր այլ հոդվածով:
Դեռևս նոյեմբերի 3-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվում էր 2021թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը, ասաց, որ պարգևավճարին պետք է վերաբերվել ոչ թե՝ որպես շռայլություն կամ շքեղություն, այլ՝ վարձատրության համակարգի բաղկացուցիչ․ «Այն ընտրված է՝ որպես միջանկյալ լուծում, քանի դեռ պետական համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին, խոսքը աշխատանքի ծանրաբեռնվածության մասին է»,- ասել է նախարարը:
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այժմ ՀՔԾ-ում է: Մինչև ՀՔԾ մտնելը Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՔԾ է հրավիրվել «ռազմական դրության ժամանակ իբր հանրահավաք կազմակերպելու և ռազմական դրության պահանջները խախտելու համար» մեղադրանք առաջադրվելու համար:
ԱԺ–կառավարություն հարցուպատասխանը՝ ՈւՂԻՂ
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ բնակավայրերը անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ «Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան։
Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը ևս, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ համաձայնության դրույթներով, անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
168.am–ի տեղեկություններով, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել:
Նոյեմբերի 18-ին, ժամը 13:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անհապաղ սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել՝ օգնելու արցախյան պատերազմից տուժած երեխաներին եւ մեծահասակներին:
Հեռակա մեղադրանք է առաջադրվել չորս ահաբեկիչների, որոնք մասնակից են Սիրիայում ռուսաստանցի օդաչու Ռոման Ֆիլիպովի սպանությանը:
Օրեր առաջ Շուշիում՝ իր իսկ տանը, ադրբեջանցիների կողմից սպանվել է իմ մեծ եղբայրը՝ Աշոտ Առաքելի Մունչյանը, ծնված 1951թ.:
Անհրաժեշտ գործընթացներ, որոնցից է կախված, թե արդյո՞ք հայը մնալու է այս տարածաշրջանում, թե ոչ։
Նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ին, 23-ի գիշերը առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հայաստանում կորոնավիրուսի թվերի հետ կապված դրական դինամիկա է նկատվում, սակայն առողջապահական համակարգը շարունակում է լարված գործել:
Ակնհայտ է դարձել, որ բացի պատերազմով ու պարտությամբ պայմանավորված բոլոր հետևանքներից, երկրում առաջացել ու խորանում է քաղաքական ճգնաժամը։ Հանրահավաքներ, ցույցեր, բողոքի ակցիաներ և համատարած ցասում, առանց այն էլ կադրային որակի առումով աչքի չընկնող պետական ապարատը հերթով լքում են բարձրաստիճան պաշտոնյաներ, իշխանության ներսում խժդժության դրսևորումներ են տեղի ունենում, ոչ ոք չի զբաղվում երկիրը բարոյական, իսկ մասամբ` իրական փլատակների տակից հանելով։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարների գումարտակը վերադարձավ առաջնագծից:
«Ենթադրում եմ, որ հրավիրել են մեղադրանք առաջադրելու՝ կապված, իբր, իմ կողմից հանրահավաք կազմակերպելու հետ: Այսինքն՝ այն նույն գործով, ինչով որ ինձ ձերբակալել էին»,- ասաց Արսեն Բաբայանը: