ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ իրավիճակի շտկման ճանապարհներ կան, և ինքը՝ որպես ամենածրագրային ազգային գործիչ, ինքնորոշման շարժման հիմնադիր, ՀՀ վարչապետին հրավիրել է երկխոսության։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիր է ստորագրել, կարող է շատ մոտ ժամանակներս հրաժարական տալ: Gazeta.Ru-ին տված հարցազրույցում նման կանխատեսում է արել Պետդումայի ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ հանդիպել է ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ, նրա առաջարկով պայմանավորվել են, որ ռազմական դրության վերացման մասին նախաձեռնություն հանդես կբերեն 7 օր անց։
Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թեզ ա պտտվում «վաղուց սաղ որոշված էր, ծախված էր»։ Դա բացարձակ սուտ ա։ Չի եղել որևէ բանակցվող փաստաթուղթ, որտեղ համ Սյունիքով միջանցք լիներ ադրբեջանցիների համար, համ Շուշին Ադրբեջանին անցներ։ Ավելին, գոյություն չուներ որևէ ստորագրված փաստաթուղթ։ Եթե կա, թող ցույց տան հենց հիմա, երկու տարի ա սպասում ենք։
Երբ սեպտեմբերի 27-ին հարձակվեցին Արցախի վրա և ագրեսիա սկսվեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ասաց, որ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, չենք ընդունելու, որ մենք պարտվել ենք, այսինքն՝ պատերազմի առաջին օրը խոսում էր պարտության մասին։ Այդ ժամանակ ես ելույթով հանդես եկա և ասացի, որ հիմա ոչ զոհվելու, և ոչ էլ պարտության մասին խոսելու ժամանակը չէ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման հարցով ձեռք բերված համաձայնությանը՝ նշել է, որ Կովկասում նոր դարաշրջան է սկսվում:
Էդմոն Մարուքյանը ներկայացնում է «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը. ՈՒՂԻՂ
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի ընկերներ, Դիմում եմ հատկապես քաղաքական լայն ակտիվություն, անվերապահ սատարումներ ցուցաբերած՝ ընկերներիս եւ ծանոթներիս։ ԿԱՐԴԱՑԵՔ այս 9 կետը, որը ստորագրվել է բոլորիս անունից։ Խնդրում եմ Ձեր մեջ հարց տվեք, արդյոք Դուք համաձայն եք եղել այս 9 կետերին։
Հայտարարության վերոնշյալ մասն առերևույթ պարտավորություններ է առաջացնում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ, և, հետևաբար, իր բնույթով ոչ թե հայտարարություն է, այլ՝ քաղաքական և ռազմական բնույթ ունեցող ունեցող միջազգային պայմանագիր, որը պետք է անցներ համապատասխան ընթացակարգ՝ Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունն ստանար և վավերացվեր Ազգային ժողովի կողմից։
Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը:
Ֆրանսիան ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատման պարամետրերը:
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Երևանում նոյեմբերի 11-ին սպասվող հանրահավաքի առնչութամբ՝ հիշեցնելով, որ երկրում ռազմական դրություն է:
ԱԺ նախկին Իմքայլական պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենակ մի ճշտում, պարոն վարչապետ: Ոչ թե ղազագիրը ստորագրեցիք, որովհետև Շուշին արդեն տվել էինք, այլ Շուշին տվեցիք, որ ղազագիրը հնարավոր լինի ստորագրել: Իսկ ստորագրելու որոշումը կարծեմ թե շատ վաղուց էիք կայացրել, ուղղակի էն կողմից առավելագույնն էին պահանջում, դրա համար ձգձգվեց:
«Ժամը 6-ին ուղիղ եթերում կներկայացնեմ Լուսավոր Հայաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներով և ուղիղ միացումներով փորձում էր ներկայացնել, թե ինչու ստորագրեց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ին ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարությունը: Սա արդեն 4-րդ ուղիղ միացումն էր, երկուսը՝ «Զրույց քաղաքացու հետ» առանձին խորագրերով էին: Այս պահին վերջինը Նիկոլ Փաշինյանը վերնագրել էր՝ «Իմ մեղքը»:
Եվրամիությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը:
Ու ամեն մի զոհված հերոս տղու փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուրը ով ունի պատիվ ու ինքնասիրություն : Եկեք փոխվենք բոլորս դառնանք ավելի հայեցի , նվիրված , հայրենասեր ու հոգատար լինենք մեկս մյուսի նկատմամբ :
«Նույնիսկ անմնացորդ նվիրումը բավական չէր»,- գրել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը:
Ղարաբաղում այս կամ այն տեսքով ռուս խաղաղապահների տեղակայման թեման մշակվել է հոկտեմբերի 10-ից:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես միջնորդ պատրաստակամ է ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը սկսելու համար, հայ և ադրբեջանական կողմերը տեղյակ են կոմիտեի պատրաստակամության մասին, իսկ թե գործընթացը երբ կսկսվի, կախված է համաձայնություններից:
Ինչ է խոսել Սամվել Բաբայանը Արցախի նախագահի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստում:
Նոյեմբերի լույս 10-ի գիշերը ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերում, կառավարական կեցավայրում և այլ վայրերում հակաիրավական վարքագիծ դրսևորած որոշ անձանց գործողությունների առթիվ իրականացվում են մի շարք միջոցառումներ։
Երեկ կեսգիշերին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-ից ադրբեջանաթուրքական ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմի 44-րդ օրը, հայտարարեց, որ անձամբ իր և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:
45 օր շարունակ քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով, Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանի հետ մեկտեղ, Արցախի և Հայաստանի իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան եւ չիրագործված, իսկ Ազգային Ժողովում հանդիպումների ընթացքում բազմիցս բարձրաձայնել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքական խշծանությունների ոչ համարժեք գործողությունների մասին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Շանհայի Համագործակցության երկրները (ՇՀԿ) պետք է դիմակայեն երիտասարդության արմատականացմանը եւ չմոռանան թմրանյութերի անօրինական տարածման դեմ պայքարի մասին, քանի որ այդ խնդիրը չի վերացել կորոնավիրուսի համավարակի առաջացմամբ:
Ռուսական խաղաղապահների Իլ-76 տասնհինգերորդ ինքնաթիռը Ռուսաստանից մեկնել է Ղարաբաղ:
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը։