Պուտինը ՇՀԿ-ի երկրներին կոչ է արել՝ դիմակայել երիտասարդության արմատականացմանը
Շանհայի Համագործակցության երկրները (ՇՀԿ) պետք է դիմակայեն երիտասարդության արմատականացմանը եւ չմոռանան թմրանյութերի անօրինական տարածման դեմ պայքարի մասին, քանի որ այդ խնդիրը չի վերացել կորոնավիրուսի համավարակի առաջացմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Արմատականացումը երիտասարդության շրջանում կապված է մի շարք գործոնների հետ, այժմ դրանք չեմ թվարկի, մենք դրանց բոլորին շատ լավ գիտենք: Մենք պետք է ոչ միայն դրանք իմանանք, այլեւ դիմակայենք այդ սպառնալիքներին»,-ասել է Պուտինը՝ հանդես գալով ՇՀԿ-ի անդամ պետությունների գագաթնաժողովում: Եվս մեկ կարեւոր խնդիր նա նշել է թմրանյութերի անօրինական տարածման դեմ պայքարը: «Այժմ մարդկության ամբողջ ուշադրությունը սեւեռված է դեպի կորոնավիրուսային համավարակը, բայց թմրանյութերի խնդիրը չի վերացել, այն մնում է, եւ չի կարելի այն մոռանալ: Հարկավոր է պայքարել դրա դեմ»,-հավելել է ՌԴ-ի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: