Վարչապետ Նիկոլ Փաշինայնը քիչ առաջ թաքստոցից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հակիրճ անդրադարձավ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն ստորագրելուն՝ խոստանալով մանրամասները ներկայացնել սահմանում իրավիճակի կայունանալուց հետո: Նա մասնավորապես ասաց.
Հարգելի քաղաքական ուժեր, հարգելի 17: Դուք վերջին պահին փորձում էիք պատասխանատվություն ստանձնել ու փոխել ընթացքը ազգային աղետի։ Խնդրում եմ, նորից ստանձնեք պատասխանատվություն, խոսեք մարդկանց հետ, փորձեք դադարեցնել այս մղձավանջը, փորձեք վերականգնել Սահմանադրական կարգը»։
Արցախի հերոս Մենուա Հարությունյանի մայրը՝ «Հայ ասպետ» հիմնադրամ-դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի ժողովուրդ, վերադառնում եմ հանրապետության հրապարակից, ժողովուրդն, իրոք, խելագարված է, բայց հիմա շատ կարեւոր է կառավարել կրքերն ու չտրվել Նիկոլի սադրիչներին, զգուշացնում եմ՝ հատուկ կազմակերպված սադրանք է լինելու, որ հասցնեն բախումների, ինչպես կազմակերպել էր այս ամենը:
ՀՀ ԶՈՒ-ն, ՌԴ ԶՈՒ-ի հետ համատեղ, իրականացնելու է ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների կատարումը
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հա, ի դեպ, երբ երկրի իրավապահ համակարգի մեծ մասը առաջնագծում էր, որոշ թափթփուկներ թիկունքում հանցավոր-ջարդարար բրիգադներ էին հավաքում։
Մի հայկական պետականության կորստի դեմը չառած՝ նոր ողբեգություն մի’ բերեք երկրորդ պետության գլխին։
Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ ընկեր Արարատ Միրզոյանի վրա հարձակվողները վախկոտներ են: Հայաստանում ներքին կռիվ հրահրող որևէ մեկը այս պահին գործում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերի դեմ»:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած ազգի դավաճանը քիչ առաջ իր ուղիղ եթերում, ինչպես հատուկ է թուլամորթին, իր կատարած դավաճանության մեղավորներ էր փորձում նշանակել։ Չի ստացվելու, Նիկո՛լ Փաշինյան, դու պատմության մեջ մնալու ես որպես 30 տարվա ընթացքում ազատագրված և պահված հայրենիքը թշնամուն տված ազգի դավաճան»։
Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջիկայում հանրահավաք կազմակերպել․ ՈՒՂԻՂ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ անդրադարձավ ստեղծված իրավիճակին։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Ունի վնասվածքներ։ Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում»։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլոր այն քաղաքացիներոն, ովքեր կապ չունեն ջարդարարների հետ, խնդրում եմ գնալ տուն։
ԱԺ շենքի մոտ բարկացած քաղաքացիներն այսօր մեքենայից ստիպողաբար դուրս հանեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ դաժան ծեծի ենթարկեցին նրան: Վերջինս փորձեց փախչել, սակայն, ապարդյուն: Արարատ Միրզոյանի, վարչապետ նիկոլ Փաշինյանի հասցեին նաեւ հայհոյանքներ էին հնչում, անգամ՝ Արարատ Միրզոյանին ծեծելով սպանելու կոչեր հնչեցին: Հավաքվածները պահանջում էին, որ Արարատ Միրզոյանն ասի, թե ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը:
Վերջին ժամերին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակը:
Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հեշտ ա չէ՞ Կառավարության շենք գրավելը, ԱԺ շենք գրավելը։ Բա որ մեկ ամիս Արցախի նախագահը ու Հայաստանի վարչապետը խնդրում էին, ասում էին՝ տղերք ջան, եկեք հողը պահենք, ո՞ւր էիք։ Շուշին մեկ օրում չեն գրավել, սկզբում գրավել են Ջաբրայիլը, ո՞ւր էիք, հետո գրավեցին Հադրութը, չէի՞ք տեսնում, մեկ ամիս գրավելով գալիս էին, դուք վայնկոմատներից փախնում էիք, հիմա մտել եք Կառավարություն, գոռում եք «հող հանձնող չենք»։ ԱԺ նախագահին երեխու աչքի առաջ այնքան եք ծեծում, որ մեռնի, Դուք ներսի ադրբեջանցիներ եք ու ձեր հանդեպ ժողովրդի վերաբերմունքը լինելու ա դրան համապատասխան։
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային փրկության կոմիտեի կամ էլ Պետական պաշտպանության կոմիտեի ձևավորումը կյանքի և օրենքի պահանջ է։ Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ հաղթանակի գրավականը` մեր ազգային միասնությունն է։ Միանձնյա ու առանց պետական ինստիտուտների որոշումները չեն կարող ունենալ ազգային որևէ հիմք:
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայեր, գոնե հիմա իրար միս մի կերեք։ Դավաճանն իր կեղտոտ գործն արեց, թռավ՝ թողնելով բախտի քմահաճույքին նույնիսկ իր մոտիկներին, բայց ինչ-որ տեղից շարունակում է մեզ պառակտել։ Էդ թույնը մի խմեք, իրար մի կերեք, սթափվեք, հայեր ջան։ Հիմա միայն միասնությունն ա մեզ օգնելու»։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելիներս, շատ լավ գիտեմ, որ շատերդ ակնկալում եք ինչ–որ բան ասեմ։ Մեկը արդեն ինձ դատում է, մյուսը երկիրը լքելու առաջարկ անում և այն մարդիկ հիմնականում, ովքեր էս երկրում միշտ հյուր են եղել կամ օտար, էն մյուսը՝ վախեցնում սպանել, մեկը անպտում է, էն մյուսն էլ ակնկալում եք խոսել։
Էդմոն Մարուքյանը՝ ստեղծված իրավիճակից ելքերի մասին
Լարված իրավիճակ՝ Ազգային Ժողովի շենքի առջև․ ՈՒՂԻՂ
Ռուս խաղաղապահները մտնում են Արցախ. ՀՀ Զինված ուժեր
Ես պատասխանեցի, որ մինչեւ ամուսնուս հետ չխոսեմ, ոչ մի տեղ չեմ շարժվի։ Տեղափոխվեցի վայր, որտեղ հնարավոր է կապ հաստատել, եւ ինչպես եւ վստահ էի, ՀՀ վարչապետը՝ իմ ամուսինը ասաց, որ որեւէ տեղ չգնամ։
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է
Տելեգրամյան մի շարք ալիքներ եւ ԶԼՄ-ներ հրապարակել են ոչ պաշտոնական թարգմանությամբ
Ռուս խաղաղապահ ուժերը բերվել են Ղարաբաղ:
Համազգային ընդվզման մասնակիցները այս պահին Դեմիրճյան փողոցի՝ Կառավարական ամառանոցից դեպի Լեո փողոց տանող հատվածում շրջափակել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ավտոմեքնենան։ Նա և նրա անվտանգության աշխատակիցները փորձել են խուսափել, փախչել զայրացած ցուցարարներից, սակայն չի հաջողվել։ Զայրացած ժողովուրդը հարձակվել են Արարատ Միրզոյանին և նրա անվտանգության աշխատակիցներին։
Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել ուղերձով, որում ասված է․ «Այս իշխանությունը րոպե առաջ պետք է հեռանա։ Հայաստանում պետք է ձևավորվի ազգային իշխանություն, ով կկանգնի բանակի կողքին, հայ ժողովրդի կողքին և հետ կբերի մեր հայրենիքը»։
Անկախ կուսակցական պատկանելությունից՝ կոչ եմ անում բոլոր պատգամավորներին շտապ գալ խորհրդարան։
Խուճապի մի մատնվեք, ինչպես մեր բոլոր զինվորները, մենք էլ մեր դիրքերում ենք։