Բաժիններ՝

«Ռոբ ջան կներեք, ներեք մեզ բոլորիս: Քո դիրքը ու Արցախը հանձնողի` մերը»

Ապրիլյան քառօրյայի մասնակից Նարեկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռոբ ջան կներեք, ներեք մեզ բոլորիս: Քո դիրքը ու Արցախը հանձնողի `մերը: Ես մեղավորներ չեմ փնտրում ես գիտեմ դրանցից շատերին: Պետքա ամեն մի հայ լռի ու մտածի` իր մեղքի բաժինը փնտրի ու այդ մտքով վերափոխվի, քանզի միայն դա է մեզ մնում անելու: Գրկել որդեկորույս ծնողին, որբ մնացած  երեխային, հոգ տանել նրանց մասին որովհետև պարտավոր ենք: Ու ամեն մի զոհված հերոս տղու փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուրը ով ունի պատիվ ու ինքնասիրություն: Եկեք փոխվենք բոլորս դառնանք ավելի հայեցի , նվիրված , հայրենասեր ու հոգատար լինենք մեկս մյուսի նկատմամբ:

«Կխնդրեմ մեղադրական մեկնաբանություններ չգրել, ուղղակի մտածեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս