Պուտինի, Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթուղթը հակասում է ՀՀ Սահմանադրությանը. Արամ Վարդևանյան

Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի ստորագրած փաստաթուղթը այս պահին ՀՀ Սահմանադրությանը հակասում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդեւանյանը:

«Սիրելի ընկերներ, Դիմում եմ հատկապես քաղաքական լայն ակտիվություն, անվերապահ սատարումներ ցուցաբերած՝ ընկերներիս եւ ծանոթներիս։ ԿԱՐԴԱՑԵՔ այս 9 կետը, որը ստորագրվել է բոլորիս անունից։ Խնդրում եմ Ձեր մեջ հարց տվեք, արդյոք Դուք համաձայն եք եղել այս 9 կետերին։

Արդյոք Դուք հոկտեմբերի 12-ի հայտնի ուղերձի փոխարեն համաձայն կլինեիք ՌԴ արտաքին գործերի նախարար պարոն Լավրովի առաջարկին, որտեղ 9 կետեր նախատեսված չէին, կամ բանակցային գործընթացի գերակայության ապահովում տարբերակին եւ ոչ թե պատերազմ․․խնդրում եմ պարզապես մտածեք եւ վերլուծեք։

Որպես սահմանադրագետ կասեմ իմ կարծիքը կարճ․ Խնդրո առարկա փաստաթուղթը այս պահին ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է եւ չի կարող պարզապես ստորագրվել ՄԻԱՅՆ գործադիր իշխանության կողմից»,– գրում է Վարդևանյանը։:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30