Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքից դուրս գալուց հետո:
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր իմացա, որ տղաս՝ 9 տարեկան Վաչես, նեղվել է հոր բացակայությունից: Դիմում եմ քեզ՝ տղես՝ Վաչե ջան, վերջին օրերին տուն չէի գալիս, քանի որ ամաչում էի նայել աչքերիդ ու ասել, որ Շուշին ու Արցախի մեծ մասը էլ չկա: Ես անցնող 40 օրերին քեզ չեմ խաբել, տղե՛ս, ես վստահ էի, որ լավ է լինելու…
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն որոշել է չհանդիպել տարածաշրջանային այց ծրագրած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Պաշտոնական Անկարան Պոմպեոյի այցի մանրամասները և դրա նպատակը համարում է վիրավորանք. Պոմպեոն ժամանելու է Ստամբուլ, այլ ոչ թե Անկարա:
Բոլոր դավաճանները պատասխան են տալու․ Վանեցյան. news.am
Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց։
Նոյեմբերի 12-ին նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ:
Վանեցյանին ազատ արձակեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Գեղամ Պետրոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքի ավարտից հետո 20 անձ բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժին:
Դու տեղեկատվական պայքար կամ տեղեկատվության աղբյուր չես եղել։ Քեզ համար ընտրել էին հնարավոր ամենավատը՝ տականքի նման խաբել սեփական ժողովրդին։ Իսկ դու, քանի որ զուրկ ես մասնագիտական, մարդկային արժանապատվությունից դավաճանությանը տվել ես համաձայնությունդ։
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ընկերական խաղում հաղթել է «Սևան»-ին:
Շվեդիան, որը տարվա վերջում ստանձնելու ԵԱՀԿ-ում նախագահությունը, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և կայուն կարգավորման հասնելուն միտված ջանքերին:
«Հետ տվեք իմ, ձեր Արցախը․․․ ծնկաչոք աղաչում եմ․․․». արցախցի կին
Աշխարհը հայտնվել է նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքի առջեւ: Այդ մասին ասվում է Չեխիայի ռազմական հետախուզության 2019 թվականի հաշվետվության մեջ, որը նրա կայքում հասանելի է նոյեմբերի 10-ին:
ՀՅԴ անդամը շեշտեց՝ թե՛ Արայիկ Հարությունյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունեն խոսել ազնվությունից, քանի որ ոտնահարել են Սահմանադրությունը. «Հենց նույն Սահմանադրությամբ ընտրվել ես նախագահ, Արայի՛կ Հարությունյան: 175 հոդվածը դու պետք է աչքի լույսի պես պահեիր, որ Ղարաբաղը մնար հայկական: Ի՞նչ արեցիր դու, հիմա շարունակում ես մարդկանց մեղադրե՞լ. օր առաջ դու իրավունք չունես այդտեղ լինելու, որովհետև դու այն նախագահն ես, որը, քո իսկ ձևավորված, ժողովրդի կողմից ձևավորված, հանրապետությունն ի չիք դարձրիր, Սահմանադրությունը ոտնակոխ արեցիր:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ պատերազմը սկսվելուն պես վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և որպես գեներալ, որպես բարձրաստիճան սպա՝ փորձել է օգտակար լինել հայրենիքին. «Սակայն, այնպես ստացվեց, որ զերծ չմնացի, ես էլ վարակվեցի կորոնավիրուսով, վերջերս եմ ապաքինվել, հիվանդանոցում էի, դուրս եմ գրվել: Հիմա տանը բուժում եմ ստանում, բայց այսօր նպատակահարմար գտա կանգնել ժողովրդի կողքին: Բոլորդ գիտեք՝ Օսիպյանը միշտ եղել է ժողովրդի կողքին, այսօր էլ եմ ժողովրդի կողքին: Եվ ձերբակալվածների մեջ էլ ես ունեմ ընկերներ»:
Ռուբեն Մխիթարյանը քիչ առաջ բերման է ենթարկվել։ «Մեր ոստիկանները ինձ տարան կենտրոնի բաժին:))))»,– այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Մխիթարյանը։
Լարված իրավիճակ. ոստիկանները հեռացրեցին Իվետա Տոնոյանին սպառնացող սադրիչին
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն իր ինսթագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել Արցախյան ճակատից և գրառում է կատարել` հայտարարելով, որ հայ ազգին զրկել են հայրենիքը պաշտպանելու իրավունքից:
Ոստիկանությունը բերման է ենթարկում Ազատության հրապարակում հանրահավաք անող քաղաքացիներին՝ կիրառելով բռնի ուժ:
«Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաք-երթի մասնակիցներն այս պահին Ազատության հրապարակում են, նրանք Մատենադարանից երթով գնացին ԱԱԾ շենքի մոտ, այնուհետև եկան Ազատության հրապարակ, որտեղ էլ շարունակում են հանրահավաքը։
Ստացել եմ ապօրինի հրամաններ, բայց չեմ կատարել․ Վալերիյ Օսիպյան
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պատերազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության` «տեղեկատվական հարթության» իմ մարտական գործողությունները: Ինչպես եմ այն վարել՝ կգնահատի ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը: Չկա մարդ, որ չի թերանում: Տեղեկությունները, որոնք ես տրամադրել եմ հանրությանը, հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա:
Ռազմական դրությամբ ո՞ւմ դեմ ես պայքարում, էնտեղ պարտվել, պատերազմն ուզում ես էստեղ տեղափոխե՞լ. Ռուստամյան
«Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաք-երթի ժամանակ, որը մեկնարկել էր Մատենադարանի մոտ, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ ասուլիսում արված այն հայտարարությանը, թե Հայաստանի ընդդիմությունը փորձում է շահարկումներ անել Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների շրջանակում։
Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կիսելով մեր ժողովրդի խորին ցավն ու ցասումը, կոչ ենք անում հանրությանը այնուամենայնիվ չկորցնել սառը դատելու կարողությունը, չտրվել սադրանքների և այս ծանր իրավիճակում չթերագնահատել միասնական լինելու կարևորությունը։
Տարբեր փորձագետներ, միջազգայնագետներ, վերլուծաբաններ տեսակետներ են հնչեցնում, որ Հայաստանում եղած կուսակցությունները չեն կարող լուծել այսօր երկրի շուրջ ծառացած խնդիրները և հրապարակավ պնդում են, որ Արմեն Սարգսյանն է այն մարդը, ով կարող է համախմբել բոլորին և ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները։
Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմը երեք մարզիկով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
«Փաշինյանը զբաղված է բացառապես սեփական իշխանությունը պահելով». Գևորգ Պետրոսյան
Ընդդիմադիր 17 կուսակցություններն այսօր Մատենադարանից երթ էին կազմակերպել դեպի ԱԱԾ շենք: Այնտեղ էին գտնվում ընդդիմադիր ուժերի առաջնորդների մի մասը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջազգային իրավապաշտպան բոլոր կառույցները տեղյակ են ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու մասին:
Ես հպարտանում եմ մեր բանակով, մեր հերոս զինվորներով, կամավորներով: Ես հպարտանում եմ Երկրապահներով՝ իմ մարտական ընկերներով. շատերս մեր երրորդ պատերազմն անցանք: Փա՛ռք մեր բանակին, կամավորներին, Երկրապահին, Փա՛ռք հայրենիքի համար նահատակված քաջերին, Փա՛ռք հերոսածին մայրերին, Հայ ազգին: Մենք ուժեղ ենք, մենք անպարտ ենք, երբ միասնական ենք: Խնդրում եւ պահանջում եմ, եկե՛ք լինենք միասնական, լինենք մի բռունցք, ամեն ինչ դեռ առջեւում է: