Բաժիններ՝

Բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի երեք մասնակից

Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմը երեք մարզիկով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մեկնել է Մոնտենեգրո, որտեղ նոյեմբերի 11-23-ը Բուդվա քաղաքում կայանալու է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Պայքարին մասնակցելու են Արսինե Ծատուրյանը (48 կգ), Գայանե Տեր-Բարսեղյանն (51 կգ) ու Էլիդա Քոչարյանը (64 կգ): Թիմը վերջին հավաքն անցկացրել է Օլիմպավանում` մարզվելով մինչեւ նոյեմբերի 9-ը։

Նախապատրաստական փուլը մարզուհիները սկսել են 1 ամիս առաջ Ծաղկաձորում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս