Քաղաքացիներին բերման են ենթարկում Ազատության հրապարակից

Ոստիկանությունը բերման է ենթարկում Ազատության հրապարակում հանրահավաք անող քաղաքացիներին՝ կիրառելով բռնի ուժ:

Հանրահավաքի կազմակերպիչներն անհասկանալի են համարել այն, որ հավաքի ավարտին Ոստիկանությունը նման քայլի է գնացել:

Միաժամանակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշել է՝ ունեին տեղեկություններ, որ սադրանքներ են եղել: Ի դեպ, պատգամավորի ճեպազրույցի ժամանակ մի երիտասարդ ալկոհոլի ազդեցության տակ մոտեցել է  Իվետա Տոնոյանին և ասել՝ «դո՞ւ ես հանրահավաք անում, ինչի համար ես անում»:

Նշենք, որ Ազատության հրապարակից բերման ենթակվածների թվում են «Սասնա Ծռեր» շարժման անդամներ Արեգ Կյուրեղյանը, Վահագն Ավագյանը, Գագիկ Եղիազարյանը, Սեդրակ Նազարյանը, Արաքսի Գրիգորյանը, Դավիթ Եղիազարյանը, Վիգեն Նազարյանը, Վարդան Գերավետյանը, Մուշեղ Գրիգորյանը, շարժման մի շարք աջակիցներ, և հավաքին մասնակցող մի շարք այլ քաղաքացիներ։

Նրանք գտնվում են ոստիկանական տարբեր բաժանմունքներում։

Տեսանյութեր

Լրահոս