Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված եռակողմ համաձայնության մասին տեղեկությունը Հայաստանում առաջ բերեց լուրջ դժգոհությունների ալիք:
«Արցունք իմ աչքերին է, ես 40 օր ողբում եմ, ողբալով ոչինչ հնարավոր չէ անել։ Ես հասարակ, անկուսակցական մի բուժքույր եմ, որն իր կյանքի 40 տարին տվեց ծառայելու ժողովրդին։ Իր երկրին տվեց առյուծ զավակ, լուրջ զինվորական պատրաստություն ստացած, Հունաստանում ուսումնառած։ Ես պատրաստ էի, երբ իմ որդին գնում էր սովորելու, գիտեի, որ, եթե զինվոր է, ուրեմն պետք է իր հայրենիքը պաշտպանի, դա նորմալ է, բայց նորմալ չէ այն, որ հիմա չգիտեմ, թե ինչի համար իմ որդին գնաց ու զոհվեց։ Ո՞ւր եք որդեկորույս մայրեր, մի՞թե դուք ոչինչ չունեք այստեղ ասելու, ինչո՞ւ դուք այստեղ չեք, ես պատասխան եմ պահանջում։ Ես պատասխան եմ պահանջում այն մարդուց, ով ստորագրեց ու հողերը հանձնեց։ Ինչի՞ համար, ինչպե՞ս մի անգամ նրա տիկինը հարցազրույցներից մեկում ասաց, որ մեր զինվորները զոհվում են հանուն ոչնչի, այ հիմա հասկացա, որ հանուն ոչնչի»,- արտասվելով՝ ասաց որդեկորույս մայրը։
Ծագումով հայ երգչուհի եւ դերասանուհի Շերն (Շերելին Սարգսյան) արձագանքել է այն իրադարձություններին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում։ Մասնավորապես, աստղը հոդված է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ցավոտ» զիջումների մասին։
«Եկել եմ այստեղ խոսելու այս փոքր պետության մեծ արհավիրքի մասին, որի անունն է Նիկոլ Վովայի Փաշինյան». Արփինե Հովհաննիսյան
Եթե ոչ, ապա ինչպես ենք պատկերացնում էդ հսկա զորքի, նրա սպառազինության ապահովումը (հատկապես ռազմական գործողությունների վերսկսման դեպքում), եթե Քելբաջարի շրջանը հանձնելուց հետո Արցախի հետ միակ ցամաքային կապը մնում է Շուշիով անցնող Գորիս-Ստեփանակերտը, իսկ նորը դեռ կառուցել է պետք:
Դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց)՝ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը, հոր ծննդյան օրը հրապարակել է հանգուցյալ ծնողների լուսանկարը։
Այսօր ընդդիմադիր 17 կուսակցությունների հանրահավաքի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ կարելի էր խուսափել այն հայտարարությունից, որը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ մեր իշխանություններին պատերազմի ժամանակ առաջարկվել է զինադադարի առավել հարմար տարբերակ, որին չեն համաձայնել:
Մենք կռվում ենք, իրենք հող ե՞ն տալիս, բայց իրենք Ղարաբաղի համար մի բան գոնե արած կա՞ն 30 տարվա մեջ, կա՞ն՝ չկան: Խոսում են նախկիններից. նախկինները մեզ հայրենիք են տվել, որ մենք ապրում էինք, բա դուք ո՞վ եք, ո՞վ: Հիմա դավաճանը դո՞ւք եք, թե՞ նախկինները»,- Ազատության հրապարակում «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ ասաց պատերազմի մասնակից Արթուր Բեգլարյանը:
168.am-ն իշխանությունների՝ Փաշինյանի և «Իմ քայլ»-ական պատգամավորների կողմից շրջանառվող այդ տեղեկությունների մասին զրուցեց Արցախի Հանրապետության ՊԲ նախկին նախարար, գեներալ-լեյտենատ Լևոն Մնացականյանի հետ։ Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ Արթուր Վանեցյանն Արցախում իրեն վստահված պաշտպանական հատվածում կանգնած է եղել սկզբից մինչև վերջ։
Որևէ քաղաքական պայքար չէ սա, և մենք այս վերջին ժամանակաշրջանում ականատեսը եղանք, որ այստեղ նույնիսկ մրցակցություն չկա այն բոլոր ուժերի միջև, որոնք փորձում են նույնիսկ այս իրավիճակում, երբ խայտառակ կապիտուլյացիայի փաստաթղթի տակ կա այս երկրի ղեկավարի ստորագրությունը, ինչ-որ կերպ շտկել իրավիճակը, փրկել Արցախը, ինչը, կարծում եմ, հնարավոր է:
Որդուս մասունքներն իրավունք չունենք բերելու, այն տրված է թուրքին, թող գա վարչապետը ու պատասխան տա. զոհված զինվորի մայր
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «15։45-ին ընտանիքիս անդամներին հանձնել են ծանուցագիր, որ 16:00 ներկայանամ ՀՔԾ հարցաքննության։ Ակնհայտ է, որ ռեժիմը խուճապահար փորձում է մեզ լռեցնել։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Մի խումբ ազատամարտիկներ եկան Ազատության հրապարակ՝ միանալով Համախմբում՝ հանուն փրկության. հանրահավաքին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ:
Ազատության հրապարակում «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը, 168.am-ի խնդրանքով անդրադառնալով «Իմ քայլը» իշխանական խմբակցության պատգամավորների այս օրերի պահվածքին և գործողություններին՝ նշեց.
Այսօր Ազատության հրապարակում հրավիրված ընդդիմադիր 17 կուսակցությունների հանրահավաքի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն ու իր գործընկերները սպառնալիքներ են ստանում տարբեր օգտատերերից:
Քիչ առաջ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն ազատ է արձակել «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ, LIVEnews.am կայքի համակարգող Գառնիկ Իսագուլյանին. դատարանը մեղադրանքը համարել է ոչ իրավաչափ:
Հադրութցիներն ու Արցախի մյուս շրջանների բնակիչներն այսօր հավաքվել էին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով, որ ՄԱԿ-ն արձագանքի Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, ինչպես նաև՝ վերադարձնել Հադրութը։
«Պոբեդա» ավիաընկերությունը նոյեմբերի 26-ից կվերսկսի Մոսկվայից դեպի Գյումրի չվերթները:
Այսօր ընդդիմադիր 17 կուսակցությունների հանրահավաքի ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր հրավիրված է եղել ՀՔԾ, արդեն հասցրել է ներկայանալ և գալ հանրահավաքի: Հիշեցնենք՝ հանրահավաքների առաջին օրը ՀՀԿ խոսնակին տարել էին ԱԱԾ, ապա ձերբակալել՝ ՀՀ ՔՕ 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է՝ օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել և անցկացնել: Երեկ նա դատարանից ազատ էր արձակվել:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակում է գործել հրադադարի պահպանման ռեժիմը:
Նայած՝ առաջիկա պրոցեսները ոնց կզարգանան: Նման որոշում կայացնելը շատ բարդ է, պետք է հոգեբանորեն պատրաստ լինես դրան: Հեշտ բան չէ՝ թիմից դուրս գալ և լինել անկախ պատգամավոր, դիմանալ այս ճնշումներին, այս պրոցեսներին: Ժողովրդի մոտ տարակարծություն կա, մի մասն ասում է՝ դավաճանեց, թիմը լքեց, մեկն այլ բան է ասում:
Հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈՒՂԻՂ
Ռուսական օդատիեզերական ուժերի Ил-76 ռազմատրանսպորտային 8 ինքնաթիռները նոյեմբերի 13-ին իրականացրել են 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների տեղափոխումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողությունների շրջանակներում:
Պատերազմի 44 օրերին ՀՀ վարչապետի աշխատակազմի էլէկտրոնային փաստաթղթաշարժի համակարգից ստացել եմ 3 շրջաբերական՝ ամեն օր 9:00-21:00-ն աշխատավայրում լինելու, ճաշարանի և ծառայողական ավտոբուսների աշխատանքի վերաբերյալ։
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր բանակը, մեր զինվորը անհավասար ու անարդար պատերազմում կանգնեցին մինչեւ վերջ։ Նրանք միայնակ հերոսաբար կռվեցին մի քանի երկրի բանակների դեմ՝ դիմակայելով առջեւից թշնամու, թիկունքից թուլամորթների ու դավաճանների հարվածներին։
Այսօր Ազատության հրապարակում կրկին հանրահավաք է: Ընդդիմադիր 17 կուսակցությունները շարունակում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նոյեմբերի 13-ին, ժամը 10։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթեց Սովետական Հայաստանը, ավելի ճիշտ՝ վերջինիս իներցիան՝ կադրերով, կազմակերպչական մշակույթով և ամենակարևորը՝ հոգևոր արժեքներով, որոնք լեգիտիմացնում էին պատերազմի արդարացիությունը։ Անաստվածությամբ հանդերձ՝ Սովետը հոգևոր կյանք ուներ։ Սովետական Հայաստանն ուներ Մուշեղ Գալշոյան, «Սարոյան եղբայրներ», Շիրազ՝ իր մասիսապաշտությամբ, «Ռանչպարների կանչը», որոնք Ղարաբաղյան առաջին պատերազմի հոգևոր զենքերն էին։