ԱՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել
Արցախի քննչական կոմիտեն հայտնում է. «ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազի կողմից հարուցված քրեական գործը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 7:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ԱՀ շփման գծի ողջ երկայնքով հարձակման անցելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների ուղեկցությամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ:
Մասնավորապես, 2020թ. հոկտեմբերի 15-ին համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ իրականացված համապատասխան միջոցառուների հիման վրա ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիվերսիոն խումբը, ներթափանցել է ԱՀ Հադրութ քաղաք, որտեղ թույլ տալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, Արթուր Մկրտչյան փողոցում կրակահերթով, կրակոցներ արձակելով սպանել է ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված և փաստացի գերի վերցված Հադրութ քաղաքի 1947թ. և 1995թ. ծնված քաղաքացիական երկու անձանց:
ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքնությունը շարունակվում է»: