Deutsche Bank-ը «գլոբալ անկարգության դարաշրջան» է կանխատեսել

Գլոբալացման դարաշրջանին, որն սկսվել է 1980 թվականից, փոխարինելու կգա «անկարգության դարաշրջանը»: Այդ մասին ասվում է Deutsche Bank-ի հետազոտության մեջ, գրում է RBK բանկը:

Զեկույցի հեղինակ Ջիմ Ռեյդի եւ նրա գործընկերների կանխատեսման համաձայն, նոր դարաշրջանի բնութագրական գիծը կդառնա Չինաստանի տնտեսության բարձրացումը ԱՄՆ-ի տնտեսության նկատմամբ, եւ այդ դիմակայությունը կհիշեցնի Միացյալ Նահանգների եւ ԽՍՀՄ-ի փոխհարաբերությունները սառը պատերազմի ժամանակներում:

Հետազոտողներն սպասում են գլոբալ պարտքի աճի շարունակության, կենտրոնական բանկերից «ուղղաթիռային փողերի» քաղաքականության եւ այն երիտասարդ սերունդների ազդեցության ուժեղացման, որոնք չափահաս կյանք են թեւակոխել 21-րդ դարում, այդ թվում՝ նրանց էլեկտորալ քաշի տեսակետից:

Նաեւ «անկարգությունների դարը» բնութագրվելու է արժեզրկման աճով, կլիմայի հարցերով մտահոգությամբ, սերունդների մրցակցության ուժեղացմամբ եւ նոր տեխնոլոգիաների հեղափոխությամբ: Ենթադրաբար, «անկարգությունը» որոշելու է նոր դարաշրջանը, համենայն դեպս սկզբնական ժամանակներում, տասնամյակի ընթացքում կամ ավելի շատ:

Դրա հետ մեկտե0 հետազոտության հեղինակները կոչ են անում «անկարգության դարաշրջանը» որպես պատճառ չընկալել ներդրումներից հրաժարվելու համար, քանի որ այն «լայնածավալ ներդրումներ եւ իրացվելիություն կբերի»,-հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս