Իրանում սկսվել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Սեպտեմբերի 11-ին Իրանում մեկնարկել է Մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների երկրորդ փուլը: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը:
Ընտրատեղամասերում քվեարկությունն սկսվել է տեղական ժամանակով 08:00-ին (Երեւանի ժամանակով 07:30-ին) եւ կտեւի 10 ժամ: Անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարաձգվել մեկ կամ երկու ժամով: Կամարտահայտության արդյունքներով պետք է որոշվեն 290 պատգամավորներից մնացած 11-ի անունները: Իրանում Մեջլիսի ընտրությունները կայացել են փետրվարի 21-ին: Խորհրդարան անցած թեկնածուների անունները հայտարարվել են քվեարկությունը վերջանալուց հետո մի քանի օրվա ընթացքում՝ նահանգներից յուրաքանչյուրի համար առանձին:
208 ընտրատարածքներից 10-ում ապրիլին պետք է կայանար երկրորդ փուլը, սակայն կորոնավիրուսի համավարակի ատճառով այն հետաձվել էր սեպտեմբերի 11-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: