Բաժիններ՝

Խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ

ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացվեցին ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների հետ։ Ըստ տեղեկությունների՝ Չարենցավանի 4-րդ թաղամասի բնակիչներից մեկն իր աշխատավայրում ապօրինի թմրամիջոց է պահում։ Ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 1-ին խուզարկվեց 44-ամյա տղամարդու աշխատասենյակը։

Ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին ու առգրավեցին չորացված-մանրացված, մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով 11 փաթեթ՝ ընդհանուր 65 գրամից ավելի քաշով։ Կասկածվողի հայտնածով՝ դրանք իրենն են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930