Վատիկանը աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ. հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Վրացական կառավարության և վրաց ժողովրդի անունից վարչապետը կրկին շնորհավորել է Հռոմի պապ Լևոն XIV-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ վարչապետի պաշտոնում Վատիկան կատարած իր առաջին այցը կնպաստի Վրաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

«Մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք Հռոմի պապի հետ։ Վատիկանի, Հռոմի պապի աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Այս աջակցությունը շատ կարևոր է եղել անկախության վերականգնման օրվանից, որի համար ես շնորհակալություն հայտնեցի Հռոմի պապին։ Հատկապես կարևոր է Վատիկանի աջակցությունը մեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչը մենք ընդգծեցինք։

Մենք նաև զրույց ունեցանք մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների և մեր երկրի ու ժամանակակից աշխարհի առջև ծառացած մարտահրավերների մասին, այդ թվում՝ քրիստոնեական արժեքների համար պայքարի հարցում։ Մենք նաև շատ հետաքրքիր զրույց ունեցանք Հռոմի պապի հետ այն պայքարի մասին, որը մեր երկիրն անցնում է այս առումով, երբ խոսքը վերաբերում է քրիստոնեական, ավանդական արժեքներին», – ասել է Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեն Հռոմի պապ Լևոն XIV-ին հրավիրել է Վրաստան։

Տեսանյութեր

Լրահոս