Պեկինը հույս ունի՝ ուկրաինական ճգնաժամի կողմերը հնարավորինս շուտ կհասնեն արդար համաձայնագրի. Սի Ծինփին

Պեկինը հույս ունի, որ ուկրաինական ճգնաժամի բոլոր կողմերը հնարավորինս շուտ կհասնեն արդար համաձայնագրի, որը կլուծի ճգնաժամի արմատական ​​պատճառները. РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են Ուկրաինայկան հակամարտությունը։

«Չինաստանը հույս ունի, որ բոլոր կողմերը շարունակաբար կնվազեցնեն իրենց տարաձայնությունները և հնարավորինս շուտ կհասնեն արդար, երկարատև և պարտավորեցնող խաղաղության համաձայնագրի, որը կլուծի ճգնաժամի արմատական ​​պատճառները», – հայտարարել է Չինաստանի առաջնորդը։

Սի Ծինփինը նաև կարծիք է հայտնել, որ Թայվանի վերադարձը Չինաստանին հետպատերազմյան միջազգային կարգի կարևոր մասն է կազմում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930