Ջուր հավաքեք
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 25-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝
- Գյումրի քաղաքի՝ Գործարանային, Հակոբյան, Ղարիբջանյան, Աթոյան, Շահումյան, Կորի, Աղյուսի, Լալայան, Տերյան, Աբովյան, Մայակովսկի, Ջիվանի, Հանեսօղլյան, Աճեմյան, Ղորղանյան, Հակոբյան, Չերազ, Թումանյան, Մայակովսկի, Գայի, Սահմանապահների, Օզանյան, Ջափարիձե, Նալբանդյան, Մարտի 8-ի, Սունդուկյան, Տիգրանյան փողոցների, Հ. Սարգսյան փողոցի՝ ներառյալ նրբանցքների, Մազմանյան փողոցի՝ ներառյալ նրբանցքների, Կազաչի պոստ, Արագած, Մսի Կոմբինատ թաղամասերի, Ղարսի, Տեր-Գաբրիելյան, Ղարիբջանյան խճուղիների, Բանկի ավան, 104 տնակային տարածքի,
- Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Ողջի, Հայկավան, Ոսկեհասկ, Առափի, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր և Երազգավորս գյուղերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

