Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում չեմպիոնի մահվան կապակցությամբ․ ՈՒԵՖԱ
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն, հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ:
«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում օլիմպիական և ականավոր գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ, ով ապրեց մինչև 99 տարեկան հասակը»,-ասվում է ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ, որում ցավակցում են Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին, ընկերներին և նախկին գործընկերներին:

