Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հայաստանի ազգային հավաքականն ամբողջ պատմության ընթացքում երբեք չի կարողացել դուրս գալ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլ: Ազգային հավաքականի վերջին ընտրական փուլն անցավ ստանդարտ սցենարի համաձայն՝ երեք հաղթանակ և ոչ-ոքի, ինչը բերեց 10 միավորի և նախավերջին տեղին Իտալիայի, Հունաստանի և Ֆինլանդիայի հետ խմբում:
Երևանի ավագանին ընդունեց «Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը, ըստ որի՝ Երևանի ավագանու անդամները քաղաքապետին, քաղաքապետի տեղակալներին, վարչական շրջանների ղեկավարներին և Քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին բանավոր հարցեր ուղղելու հնարավորություն կունենան երկու ամիսը մեկ անգամ՝ այժմյան ամիսը մեկ անգամի փոխարեն: Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարցրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանին, թե ինչո՞ւ է որոշել սահմանափակել ավագանու իրավունքները:
Վերջին երկու տարիների ընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մի շարք հայտարարություններ բուռն քննարկումների արժանացան, դրանք թերևս կարող ենք բնութագրել հենց իր սիրելի բառով՝ «աննախադեպ»:
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։ Նա մասնավորապես նշել է.
Դժվար էր պատկերացնել, թե քննադատության ինչ հսկայական ալիք կբարձրանար Կումանի նշանակվելուց անմիջապես հետո:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և դիտավորությամբ ուրիշի առողջությանը վնաս պատճառելու դեպքը, պարզվել դեպքի մի շարք հանգամանքներ:
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը դեմ է «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու նախագծին, որն այսօր ներկայացվել է ավագանու քննարկմանը: Նրա խոսքով, չնայած կառույցն իր վերահսկողության տակ է գտնվում, սակայն ոչ ոք իրենցից չի հարցրել՝ կանոնադրության մեջ փոփոխություն կատարել պե՞տք է, թե՞ ոչ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Բաբայանը չի մասնակցի Էստոնիայի դեմ խաղին:
Վերին Ավստրիայի դաշնային երկրամասում արքայազն Էռնստ Օգոստոս 5-րդ Հաննովերցուն ձերբակալել են սպասուհու հասցեին սպառնալիքներից եւ ունեցվածքի վատնումից հետո:
Եթե սա լիներ միայն նախարարի հայտարարությունը, ես հեռավոր հույս կարող էի ունենալ, որ մի օր Արայիկ Հարությունյանի մոտ կարթնանա տղամարդու ինքնասիրությունը, ինչի վրա, իհարկե, բավականին մեծ տոկոսով կասկածանք ունեմ, և ինքը հրաժարական կտա։ Բայց քանի որ երկրի առաջին դեմքը որոշ ժամանակ առաջ աննախադեպ հայտարարություն արեց, որ 10.000 մարդ էլ հավաքվի՝ Արայիկ Հարությունյանը մնալու է աշխատանքի, ինձ բերեց այն համոզմունքի, որ Արայիկ Հարությունյանը մի այնպիսի գործիք է, թող ներվի, հարմար բառը չեմ գտնում, որն իր տված հանձնարարությունները մինչև վերջ պետք է կատարի, ավարտի իր առաքելությունը, նոր միայն հեռանա։
Մեծ Բրիտանիայի կառավարության իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Ջոնաթան Ջոնսը պաշտոնաթող է եղել Brexit-ի շուրջը գործարքի դրույթները վերանայելու՝ նախարարների կաբինետի հնարավոր պլաններին չհամաձայնվելու պատճառով, ործարք, որն ընկել է Միացյալ Թագավորության եւ Եվրամիության հարաբերությունների ապագա ձեւաչափի հիմքում:
Քանի որ լրատվամիջոցներից հարցումներ եմ ստանում պարոն Վիրաբյանի ազատման հիմքերի վերաբերյալ տեղեկացնեմ, որ Արդարադատության նախարարությունը ստացված մի շարք դիմում-բողոքների հիմքով ուսումնասիրություն էր սկսել՝ ՊՈԱԿ-ի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով և դրա շրջանակում հարցում կատարել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։
Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը ողջունում է աշխարհազորի ստեղծման գաղափարը, բայց, ըստ նրա, դրա համար առաջին հերթին քննարկումներ են պետք, քանի որ կան մանրուքներ, որոնք ուշադիր պետք է ուսումնասիրվեն:
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել Կառավարման խորհուրդ, որի անդամները պետք է հավաքվեն ամիսը մեկ անգամ և իրականացնեն այգու տնօրենի աշխատանքի ընթացիկ վերահսկողություն:
Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2021թ․ Հայաստանում բեմադրվելիք «Հռադամիզդ» օպերայի ստեղծագործական խմբին՝ ուղեկցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի։
78-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմինե Պետրոսյանը կազատվի վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սոցիալ-տնտեսական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից:
Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան շրջանում իրականացվող սեյսմիկ հետազոտությունները դարձել են թուրք-հունական հարաբերությունների լարման և այդ տարածաշրջանում նոր վերադասավորումների պատճառ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Սեպտեմբերի 7-ին «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ ստացվեց, որ մահացած քաղաքացու են տեղափոխել։
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել 100 թթվածնի խտացուցիչ, 20 էլեկտրասրտագրության սարք և 10,000 ՊՇՌ թեստ՝ COVID-19-ի ախտորոշման համար:
Նիկոլ Փաշինյանն իր թիվ մեկ խնդիրներից մեկն է դարձրել ԲՀԿ նախագահի ու ԲՀԿ պատգամավորների դեմ քրեական գործերի հարուցումը։ Ըստ մեր աղբյուրի՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հիմնահատակ ոչնչացնելու է ԲՀԿ-ին ու ԲՀԿ պատգամավորներին, և հաջորդ ընտրական պրոցեսում այդ կուսակցությունից բան չի մնալու։
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը նոր աշխատանքի է անցել:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուսաննա Սահադյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի գլխավոր հաշվապահ:
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հաքերային հարձակման են ենթարկել Արցախի Հանրապետության մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվները:
Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն 20 հազարական ՀՀ դրամով:
Առաջարկը շենքի բնակիչներինն է: Նրանք նամակով դիմել են Քաղաքապետարանին, առաջարկել իրենց շենքում բնակված ականավոր գործիչների հիշատակը վառ պահելու համար Ռաֆայել Իսրայելյանի փողոցում հուշակոթող տեղադրել, որի տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը կհոգան արվեստի գործիչների հարազատները:
«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում մոտ բժշկական զննության արդյունքում ս.թ. սեպտեմբերի 2-ին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ, կազդուրվում է»,– այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը:
Այսօր Երևանի ավագանու նիստի օրակարգում էր «2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» նախագիծը: Երևանի ավագանին կողմ քվեարկեց հուշարձանի տեղադրմանը: Այն կտեղադրվի Զաքյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում: Հուշարձանի […]