Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երևանի ավագանին նոր փոխքաղաքապետ նշանակեց Սերգեյ Ներսեսյանին, ով մինչև այս պաշտոնում առաջադրվելը՝ աշխատել է Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական: Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը նկատեց, որ այն պատգամավորը, որի օգնականն է եղել նորանշանակ փոխքաղաքապետը, բավականին պասիվ է եղել օրենսդիրում:
Ռուբեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շնորհակալ եմ բոլորիդ երեկ համացանցում շրջանառվող հերթական պարսավանքի վրա ուշադրությունս սևեռելու համար. 5-ամյա որդուս հետ խաղալիս որպես կանոն չեմ հետևում սոց.ցանցերում տարածվող լուրերին, ստահոդ ու դատարկաբնույթ երևույթները իմ հետաքրքրության շրջանակից դուրս են:
Այսօր Երևանի ավագանու նիստում ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը նորանշանակ փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են վերելակների համար փոխանցվելիք գումարները: Հիշեցնենք՝ օրեր առաջ վերելակների փոխարինմամբ զբաղվող ընկերություններից մեկի աշխատակիցները բողոքի ակցիա էին անում և պահանջում էին իրենց աշխատանքի գումարը, որը չէին ստացել:
Այսօր Երևանի ավագանուն առաջարկվեց հուլիսին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի փոխարեն նոր փոխքաղաքապետ նշանակել Սերգեյ Ներսեսյանին:
ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է նոր որոշումներ , համաձայն որոնց հանրապետություն մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվում են:
«Հայաստանում ֆինանսական համակարգը կարող ենք բնութագրել՝ որպես կայուն և դինամիկ աճող, որը տարիների ընթացքում անխափան իրականացրել է ֆինանսական միջնորդի իր գործառույթը, քանի որ ամենակարևոր գործառույթը, որը համակարգն ունի՝ միջնորդությունն է»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով 3 հիմնական ուղերձները:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների տարածած հայտարարությանը:
«Մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էի, որ գոյություն ունի իրավական ճանապարհ Սորոսի գրասենյակի գործունեությունը Հայաստանում կասեցնելու համար լուծարման տանելու վերաբերյալ»,- այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարում բավականին լուրջ դժգոհություն կա «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի բարեգործական գործունեության հետ կապված, սակայն դրանք հիմնականում արտահայտվում են ցույցերի, բողոքների տեսքով:
ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերը գործողություն կանցկացնեն Ծայրագույն Հյուսիսում՝ «նպատակ ունենալով ցուցադրել նավագնացության ազատության նկատմամբ իրենց հանձնառությունը տարածաշրջանում»:
2020 թվականի հունվարի 8-ին «Արմենիա Թիվի» հեռուստաընկերությամբ «Ժամը» լրատվական հաղորդման ընթացքում՝ Երևանի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ ՄԻՊ–ի գրասենյակի աշխատակազմի 26.12.2019 թվականին չհայտարարված այցի ընթացքում հիմնադրամի անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի տնտեսուհու սենյակում հայտնաբերված «Զինվոր» պիտակով ձմեռային գուլպայի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ հայտնաբերված փաստերից ամենաանթույլատրելին համարում է միայն հայկական բանակի և զինվորի համար նախատեսված գուլպայի տրամադրումը անօթևաններին, քանի որ նման գուլպաներ որևէ տեղ վաճառքի ենթակա չեն լինի և, նրա համոզմամբ, հնարավոր չէ գտնել խանութներում:
Պակիստանի հյուսիս – արեւմուտքում մարմարի արդյունահանման հանքահորը փլվելու զոհ է դարձել առնվազն 12 մարդ, եւս վեցը տուժել է, մի քանի բանվորներ նախկինի պես մնում են փլվածքների տակ:
«Դուք այս շենքում շատ տեսարաններ կտեսնեք՝ սկսած Գոռ Վարդանյանի ֆիլմերից». Անի Խաչատրյան
Երևանի ավագանուն այսօրվա նիստում առաջարկվել է փոխքաղաքապետ նշանակել Սերգեյ Ներսեսյանին: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հարցի ժամանակ, որի նախաբանում նա խոսում էր նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի գործունեության մասին, խոսափողի հետ խնդիրներ առաջացան:
Հասարակության մեջ հերթական դժգոհությունն է կուտակվում Ոստիկանության հանդեպ՝ վարորդական իրավունքի վկայականի գործնական քննությունների գրանցման, դրանց անհիմն ձգձգման հետ կապված։
Միջազգային մի խումբ հեղինակավոր գիտական կենտրոններ և գիտնականներ համատեղ մշակել են պետությունների զարգացման և հնարավորությունների նոր գլոբալ ինդիկատոր։ Այն կոչվում է «էլիտաների որակի ինդեքս»։
«Ազգային ճակատը» ներկայացնում է առաջիկա ծրագրերը և գործուն քայլերը․ ՈւՂԻՂ
ԱԺ փոխխոսնակի նախաձեռնությունը պատվի, արժանապատվության գործերով լրատվամիջոցներից որպես բարոյական վնասի հատուցում մինչև տասը միլիոն՝ վիրավորանքի, քսան միլիոն դրամ՝ զրպարտության մասով բռնագանձելը չի կարող լինել արդարացված: Առավել ևս, երբ օրենքի ուժով լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից, երբ հոդվածը ստորագրված է լրագրողի կողմից, իսկ լրագրողի համար միլիոնների բռնագանձումը բերելու է տոտալ սնանկացման:
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը տուգանվել է:
Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում էր նոր փոխքաղաքապետի նշանակման հարցը: Առաջարկվել է Սերգեյ Ներսեսյանի թեկնածությունը: Ավագանու անդամները մինչև քվեարկությունը հարցեր են ուղղել Ներսեսյանին: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախ հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիքի է փոխքաղաքապետի թեկնածուն, որ Ֆինանսական վարչության պետը չունի փոխարինող, ինչին ի պատասխան՝ Ներսեսյանն ասաց, որ հիմա փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում, բայց անհրաժեշտության դեպքում կգնան փոփոխությունների: Խաժակյանի հաջորդ հարցը հնարավոր գործարքների մասին էր:
Ֆրանիսայի ֆուտբոլի ազգային ընտրանու և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վարակվել է կորոնավիրուսով:
2020 թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։
Սեպտեմբերի 14-ից Արցախի ուսումնական հաստատությունները դառնալու են մեր երկրի հանրային ամենամեծ շփումների օջախը:
Մադրիդի «Ռեալի» հարձարկվող Խամես Ռոդրիգեսը տեղափոխվել է անգլիական «Էվերթոն»:
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի մեկ նոր դեպք է հաստատվել:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ ծառայության աշխատակիցների գործուն աջակցության շնորհիվ բացահայտվել են խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կաշառք տալու և ստանալու դեպքեր, ինչպես նաև կանխվել է քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձի կողմից քրեակատարողական հիմնարկի տարածք խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրումը:
Դիմակների օգտագործումն արդյունավետ է և իմաստ ունի, երբ այն օգտագործվում է ճիշտ ձևով, ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին և այլ կանխարգելիչ միջոցառումների հետ համատեղ:
Վարույթի արդյունքում հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործողություններն ու վարքագիծը չեն կարող որակվել որպես պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող: Մասնավորապես, նախարարության կողմից մատյանի լրացման հետ կապված գործունեությունը չի հանդիսանում ձեռնարկատիրական գործունեության առարկա, այդ առումով «ԿՏԱԿ»-ը չի հանդիսանում տնտեսավարող սուբյեկտ, հետևաբար մատյանները Կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգի (emis.am) միջոցով վարելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍՆ-ի դիրքորոշումը չի կարող ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի և «ԿՏԱԿ»-ի միջև:
Ցավալին այն է, սակայն, որ այս ամենի շուրջ իշխանությունները հստակ հետևություններ չեն անում, հանրության առաջ սեփական սխալների համար քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնում, և կարծես նաև որևէ մեղքի զգացում էլ չունեն։ Փոխարենը, նրանք շարունակում են հասարակությանը ծանրաբեռնել նորանոր սահամնափակումներով, որոնց գիտական հիմնավորումներ չունեն և ոչ մի երաշխիք չեն տալիս, որ իրավիճակը չի շարունակի վատանալ, բայց որոնք իշխանություններին թույլ են տալիս մարդկանց նկատմամբ կամայականորեն կիրառել պատժիչ դագանակը՝ պատճառաբանելով դա հանրային շահով։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 10-ին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունենալու հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 8-ին ժամը 10.30-19.30 կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի` 1, 2, 3, 4 բնակելի զանգվածների, Ձոր 1 և 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյան փողոցների և Տիգրան Պետրոսյան փողոցի 1-60 համարների ջրամատակարարումը: