Այսօր Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստն է: Այն վարում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
Սեպտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44953 դեպք, որոնցից 40592-ն` առողջացած, 903-ը` մահվան ելքով:
2020թ․ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 02։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա.Պ.-ն հիմնարկի վարչակազմին գանգատ է ներկայացրել, որ որովայնի շրջանում ունի սուր ցավեր: Նույն ժամանակահատվածում պատասխանատու հերթապահին է զանգահարել մի քաղաքացի և ներկայանալով որպես դատապարտյալ Ա․ Պ․-ի հարազատ «քույր»՝ պահանջել է եղբորն անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Հերթապահ բժշկի կողմից իրականացվել է առողջական վիճակի հետազոտություն, որից հետո բժշկի առաջարկությամբ ժամը 05։00-ին կանչվել է շտապօգնություն։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, եղել է սահմանամերձ գյուղերում, ապա Բերդում մասնակցել է «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի բացմանը։
«Իրատես» թերթը գրում է. «Համավարակի ստեղծած խնդիրները շարունակում են լարված պահել մեր տնտեսությունը: Չնայած մարդիկ զրկվել են աշխատանքից, բիզնեսներ են փակվում, քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը նախանձելի չէ, նոր հարվածները, սակայն, կարծես առջեւում են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդորրայի Իշխանապետության վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորային՝ ազգային տոնի առիթով:
«Փաստ» թերթը գրում է. «Ներկայումս ՍԴ-ում բավականին հախուռն իրավիճակ է, քանի որ դեռեւս վերջնական հստակեցված չէ, թե ՍԴ դատավորներից, ովքեր են վերջնականապես լքում իրենց զբաղեցրած պաշտոնը, կամ լքում են, թե ոչ, ովքեր են ընտրվելու եւ այլն։
Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 108 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 953-ի:
Դեմոկրատ Ջո Բայդենն արդեն իսկ դուրս է եկել իր կեցավայրից, որտեղ ստիպված է եղել անցկացնել իր ամբողջ ժամանակը, պայմանավորված Կովիդ19-ի համաճարակի ռիսկային խմբում գտնվելու հետ: Ամերիկյան ընտրությունների կարևոր տարրերից է համարվում ընտրողների հետ ուղիղ հանդիպումներն ու ձեռքսեղմումները: Սա իրականում բավականին բարդ է կազմակերպել համավարակի պարագայում:
«Փաստ» թերթը գրում է. «Այսօր Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ հանդիպումը կանցկացնի՝ ընդունելով Էստոնիայի հավաքականին: Նախորդ խաղի անդեմ, անբովանդակ խաղից ու պարտությունից առավել վերջին օրերի գլխավոր թեման մեր թիմի ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքական չգալն է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ իշխանություններից ժառանգություն մնացած Հյուսիս-հարավ մայրուղու ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ։ Նոր իշխանությունները, սակայն, կարծես թե գտել են դրա մի հատվածի հանգուցալուծման տարբերակը։ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածը, որի կառուցման համար պատասխանատու է չինական «Սինոհիդրո» ընկերությունը, ոչ թե բետոնապատ կլինի, այլ՝ ասֆալտապատ։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ցավակցություն է հայտնել չեխ փաստաբան, լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ։ 2020թ. սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում 66 տարեկանում կյանքից հեռացել է Դանա Մազալովան։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Մարտի 1»-ի գործով առանցքային դեմքերից մեկը՝ Նորայր Յոլչյանը, ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր պաշտոն է ստացել: Իսկ ո՞վ է Յոլչյանը: Նրա անունը շոշափվել էր ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի՝ «Մարտի 1»-ի գործով որպես վկա Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության ժամանակ:
Նախ՝ Նիկոլ Փաշինյանն իր էջում տեղադրեց համապատասխան տեսանյութը՝ նշելով, թե իբր դպրոցում Վերջին զանգի արարողություն են կատարել արտակարգ դրության ժամանակ, ապա գրառում կատարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, թե «մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները»:
Հիմք ընդունելով «Դատախազության մասին» օրենքի 38.1-րդ հոդվածի 4-րդ մասը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում առկա է երկու թափուր հաստիք՝ անհրաժեշտություն է առաջացել անցկացնել բաց մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով։
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ։
Անցյալ գիշեր տուրիստական ավտոբուս է այրվել Բուլղարիայի մայրաքաղաքի մերձակայքի «Թրակիա» ավտոմայրուղում:
Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 7-ին, ժամը 16։30-ին ահազանգ է ստացել, որ Շատին գյուղում շինություն է փլուզվել։
Սեպտեմբերի 7-ին, ժամը 23։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին․ կա տուժած։
Սեպտեմբերի 7-ին, ժամը 22:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզային փրկարարական վարչության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Սեպտեմբերի 8-ին, ժամը 01։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 23 հասցեում գործող «Ոսկու աշխարհ»-ի նկուղից ծուխ է նկատվում։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, «Իջևան» անտառտնտեսության 4-րդ պահաբաժնից, ստուգման նպատակով, բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Գանձաքար գյուղի 32-ամյա բնակչի մոտ 7 խմ փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան: Նույն պահաբաժնի «Խաչի մոտ» կոչվող տարածքում հայտնաբերվել է նաև 1,5 խմ հաճարենու փայտանյութ:
Իսպանիայի ոստիկանությունը Լոնդոնի աճուրդում գտել է Ժոան Միրոյի՝ տեղափոխելու ժամանակ կորած կտավը. այն վերադարձրել են օրինական տիրոջը:
Տոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի կունենան անկախ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Պատրաստում ենք վարսակից թխվածքաբլիթներ՝ առանց ալյուրի, ձվի և կարագի:
ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Գիտնականները փրկել են հազվագյուտ բիրմայական կրիաներին ոչնչացումից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: