Բաժիններ՝

«Բարսելոնան» այս ամառ անվճար բաց կթողնի 3 խաղացողի

Դժվար էր պատկերացնել, թե քննադատության ինչ հսկայական ալիք կբարձրանար Կումանի  նշանակվելուց անմիջապես հետո: Պետք է ասել, որ երկրպագուներն ու փորձագետները թերահավատորեն էին վերաբերվում նրա ժամանմանը: Կումանին դժվար թե կարելի է անվանել հակաճգնաժամային կառավարիչ, որը պատրաստ է իրական հեղափոխություն իրականացնել Կատալոնիայում: Մասնագետը եկավ ու անմիջապես կարգի բերեց տարբեր հարցեր՝ ցույց տալով կոշտ դիրքորոշում:

«Բարսելոնան» անվճար բաց կթողնի միանգամից 3 խաղացողի: Բարտոմեուն չի կարողանում խաղացողներ վաճառել: Ճգնաժամը Կատալոնիայում շարունակվում է։

Ո՞ւմ կարիքն այլևս չունի Կումանը՝

Արտուրո Վիդալ,

Լուիս Սուարես,

Սամուել Ումտիտի:

Ի՞նչ է կատարվում այս խաղացողների հետ: «Բարսան» մարտահրավերների ահռելի շարք ունի:

Սեպտեմբերի 6-ից Վիդալն ու Սուարեսը մարզվում են առանձին: Կումանը հասկացրեց, որ երկու խաղացողներն էլ այլևս չեն աշխատելու ընդհանուր խմբում:

Սուարեսն անվճար  տեղափոխվում է «Յուվե»։

Ուրուգվայցու պայմանագիրն ուժի մեջ է ևս մեկ տարի: Նրա խոսքով, հարձակվողը պետք է ստանա 25 միլիոն եվրո, բայց «Բարսան» հրաժարվում է վճարել այս գումարը:

«Յուվեն» պատրաստվում էր 5-10 միլիոն եվրո առաջարկել փոխանցման համար, բայց ուրուգվայցի ներկայացուցիչները խնդրեցին չխանգարել: Նրանք ցանկանում են խզել պայմանագիրը և փոխհատուցում ստանալ:

Սկզբում հայտնի էր, որ «Բարսան» չի ցանկանում ընդհանրապես վճարել տուգանքը, բայց վերջին տվյալների համաձայն՝ պայմանագիրը խզելու համար Սուարեսը կվաստակի մոտ 14 միլիոն դոլար:

Ուրուգվայցին դեռ պայմանագիր չի կնքել «Յուվեի» հետ: Իտալիայում նրան առաջարկել են 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով: Հիմա հարձակվողը սպասում է իտալական անձնագրին և պատրաստվում է լեզվի քննությանը: Սա է հիմնական դժվարությունը, որի պատճառով նա դեռ պայմանագիր չի ստորագրել:

Վիդալն անվճար հեռանում է «Ինտեր»

Արտուրոն արդեն որոշել է նոր ակումբը՝ «Ինտեր»:

Լրագրող Նիկոլո Շիրան ասում է, որ Վիդալը պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ 2 + 1 ձևաչափով: Կիսապաշտպանի աշխատավարձը կկազմի տարեկան 6 միլիոն եվրո + բոնուսներ:

Վիդալի ներկայացուցիչներն «Ինտերից» բոնուս են խնդրել, քանի որ ակումբը գումար չի վճարելու տրանսֆերի համար:

Նշենք, որ Վիդալը «Բարսելոնայից» որևէ փոխհատուցում չի պահանջել պայմանագիրը խզելու համար: Նա ցանկանում է հնարավորինս շուտ կազմակերպել իր տեղափոխությունն Իտալիա:

Ումտիտին նույնպես գնում է:

Ֆրանսիացի պաշտպանը նույպես Կումանին պետք չէ, բայց հիմնական խնդիրը ֆինանսներն են: «Բարսելոնան»  չի կարող սկսել աշխատանքները նրա պայմանագիրը խզելու ուղղությամբ: Ֆուտբոլիստը գնվել է «Լիոնից» 25 միլիոն եվրոյով, մինչդեռ Transfermarkt-ը Ումտիտիին գնահատում է 32 միլիոն եվրո: Ումտիտիի հետ գործող պայմանագիրը լուծելը չափազանց թանկ է մինչև 2023 թվականի ամառը: Ֆուտբոլիստը հեռանալու դեպքում նույնպես տպավորիչ փոխհատուցում է պահանջել, բայց Կումանը պնդում է, որ իր կազմում Ումտիտին տեղ չունի։

Բարտոմեուն հոլանդացի մասնագետին խնդրել է սպասել մինչև հաջորդ ամառ: Այս պարագայում ֆինանսական ճգնաժամի հետևանքներն այդքան հսկայական չեն լինի, քանի որ «Բարսելոնան» կկարողանա վաճառել խաղացողին և որոշակի գումարներ հատկացնել այլ տրանսֆերի համար:

Մինչդեռ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: Կումանը պնդում է, որ այս ֆուտբոլիստները պետք է հեռանան։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս