Շվեդիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Հենրիկ Լարսոնը կօգնի կատալոնական թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին մարզչական աշխատանքում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է 25-ամյա կնոջ սպանության դեպքը, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինիս 32-ամյա ամուսինն է՝ ԻԻՀ քաղաքացի:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին:
Թունիսում Բելառուսից ժամանած առաջին զբոսաշրջիկներին են ընդունել համավարակի սկսվելուց հետո:
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը կարող է լքել ակումբը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր, ժամը 18:30-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի պետք է քննարկվեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի հերթական միջնորդությունը, սակայն անսպասելիորեն նիստից երկու ժամ առաջ քննչական մարմինը հետ է վերցրել միջնորդությունը։
Յուլիա Նավալնայան դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով թույլտվություն տալ Ալեքսեյ Նավալնուն Գերմանիա տեղափոխելու համար:
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանի կոշտ գնահատականները Սորոսի և Հայաստանում գործող «Սորոսի» հիմնադրամի մասին և դրան հաջորդած «Բաց հասարակության հիմնադրամի» նախագահ Լարիսա Մինասյանի հայտնի նամակը շարունակում են քննարկումների առարկա մնալ տարբեր շրջանակներում:
Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դպրոցները կբացվեն սեպտեմբերի 15-ից, իսկ 1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ից:
Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:
168.am-ն օրերս գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ նախագահին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե այս տարի ի՞նչ ձևաչափով է անցկացվելու գագաթաժողովը, ովքե՞ր են ստանձնել կազմակերպիչների առաքելությունը, ովքե՞ր են ֆինանսավորում այս գագաթաժողովը, և որքա՞ն է կազմում միջոցառման բյուջեն:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արտագնա նոր մարզաշապիկը ծիրանագույն կլինի:
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբ է վերադարձել Արամ Քոչարյանը։
«Բաց հասարակության հիմնադրամի» նախագահ Լարիսա Մինասյանի նամակն ԱԺ-ում ներքին շրջանառության մեջ է դրվել: Տեղեկությունը 168.am-ին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը:
Այսօր մոտ 4 ժամով ձկնորսները փակել էին Երևան-Սևան մայրուղին: Նրանք դժգոհում էին Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության իրականացման նոր կարգից։ Այն հունիսի 18-ին ներկայացվել էր Կառավարության նիստում: Գործադիրի որոշմամբ թույլատրվեց սիգ ձկան փորձարարական որս իրականացնել, ինչն արգելված էր 2004 թվականից: Ըստ կարգի՝ փորձարարական որսի ընթացքում ձկան քաշը պետք է լինի 500գ-ից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40մմ և ավելի ցանցավանդակի դնովի ցանցերով, ձկնորսություն իրականացվելու է օրվա լուսային ժամերին, մուտքի ու ելքի տեղամասերում, որոնք թվով 17-ն են, աշխատելու են տեսուչներ, որոնք համապատասխան մատյաններում որոշակի տվյալներ են լրացնելու՝ դրանք հետագայում նախարարությանը տրամադրելու համար:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին Արաբկիրի բաժին է ներկայացել Արթուր Ա.-ն, որը հետախուզվում էր ԱՄՆ իրավապահների կողմից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են հեռուստալրագրող Գարիկ Հարությունյանին,, վերջինիս եղբորն ու հորը դանակահարելու դեպքի հանգամանքները:
Հայաստանի կանանց ֆուտբոլի Մ-19 հավաքականը օգոստոսի 24-26-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Կառավարման նոր համակարգը, որը Բանկը ներդրել է 2020թ. հուլիսին, կբարձրացնի հաճախորդների սպասարկման գործընթացի արդյունավետությունն՝ անընդմեջ վերլուծելով հաճախորդների տվյալները և պահպանելով հաճախորդի հետ փոխհարաբերության ողջ պատմությունը:
Այս խայտառակությունը շարունակվում է արդեն 8 տարի: Միգուցե բավական է արդեն, որ պետությունը կողոպտի իր թոշակառուներին: Ակնհայտ է, որ այս հարցերը հնարավոր չէ լուծել Հայաստանի կառավարությունում, Ազգային ժողովում կամ Սահմանադրական դատարանում: Այս կազմակերպությունները պարզապես հետաքրքրված չեն հարցի լուծմամբ: Հույսը միայն լրագրողներն են, որոնք կարող են այս հարցը բարձրացնել ԶԼՄ-ներում ու հասնել հարցի դրական, արդարացի լուծման: Մեծ հույս ունեմ, որ դա տեղի կունենա հենց Ձեր օգնությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանին:
«Լոռի» ՖԱ է տեղափոխվել ղազախ կենտրոնական պաշտպան Տիմուր Ռուդոսսելսկին։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետազոտություն է կատարում երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակում մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ:
Արա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՀ նախագահ Ա.Հարությունյանի անունից և նրա թիկունքից արված վերջին մի քանի փոխբացառող հայ-տարարությունները ծանր հարված հասցրին Արցախի պետական հաս-տատություններին:
Թուրքիան բնական գազի խոշոր պաշարներ է հայտնաբերել Սեւ ծովում եւ մինչեւ 2023 թվականը կսկսի դրա կիրառումը:
Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում 45մ² մակերեսով 4 վրան է նվիրաբերել Արցախի Առողջապահության նախարարությանը:
Երևան-Սևան ճանապարհը կաթվածահար է եղել. ձկնորսները փակել են մայրուղին․ ՈՒՂԻՂ
Լիբիայի Ազգային հաշտության կառավարությունը (ԱՀԿ) օգոստոսի 21-ին հայտարարել է հանրապետության տարածքում անհապաղ հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մտավորականների հետ: Այս անգամ նախագահը հյուրընկալել է ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին, գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանին, «Հայեր» մեդիահարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանին: