ՎՏԲ-Հայաստան Բանկն անցնում է հաճախորդների սպասարկման նոր ձևաչափի
ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոնն այսուհետ սպասարկելու է իր հաճախորդներին CRM Dynamics 365 համակարգի միջոցով:
Կառավարման նոր համակարգը, որը Բանկը ներդրել է 2020թ. հուլիսին, կբարձրացնի հաճախորդների սպասարկման գործընթացի արդյունավետությունն՝ անընդմեջ վերլուծելով հաճախորդների տվյալները և պահպանելով հաճախորդի հետ փոխհարաբերության ողջ պատմությունը:
Դա թույլ կտա մի քանի անգամ ավելի արագ և որակյալ սպասարկել հաճախորդների դիմումները՝ նույնականացնելով հաճախորդին մինչև Բանկի Կոնտակտային կենտրոնի համապատասխան աշխատակցին միանալը՝ ապահովելով անհատական սպասարկում:
Նորագույն CRM Dynamics 365 համակարգի մեկնարկը ՎՏԲ-Հայաստանի Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռել ստանալու իրենց հարցերի պատասխանները IVR (ինտերակտիվ ձայնային մենյու) ավտոմատ համակարգի միջոցով, որը Բանկի հաճախորդների համար ստեղծել է 27/4 ռեժիմով սպասարկվելու նոր հնարավորություն:
Մասնավորապես, հաճախորդները կարող են առանց Կոնտակտային կենտրոնի աշխատակիցներին դիմելու և օպերատորին միանալու՝ ակնթարթորեն կատարել հետևյալ գործարքները.
- ստանալ տեղեկատվություն գործող վարկերի մասին SMS հաղորդագրությունների միջոցով. վարկային կոդը, հաջորդ վճարման ամսաթիվը և գումարը, վարկի մնացորդը, ժամկետանց գումարը և այլն: Դրա համար անհրաժեշտ է Բանկի IVR համակարգում 87-87 հավաքելուց հետո ընտրել 1 թվանշանը:
- ստուգել քարտային հաշվի իրական մնացորդը, որի համար անհրաժեշտ է 87-87 հավաքելուց հետո IVR համակարգի մենյուում ընտրել 2 թվանշանը, հավաքել քարտի համարը, բանկային կոդը և լսել քարտի մնացորդը:
- ստանալ դրամական փոխանցման գումարը քարտին՝ ձայնային հաղորդագրության միջոցով արագ դրամական փոխանցման մասին տվյալներ թողնելով:
Նոր համակարգի մեկնարկից հետո մեր հաճախորդների 30%-ն, ովքեր նախկինում զանգահարում էին Կոնտակտային կենտրոն և սպասարկվում անմիջապես Բանկի աշխատակիցների կողմից, այժմ ստանում են իրենց հետաքրքրող տեղեկատվությունը ավտոմատ կերպով՝ IVR համակարգի միջոցով:
Բացի այդ, յուրաքանչյուր զանգից հետո, հաճախորդին հնարավորություն է տրվում գնահատել աշխատակցի սպասարկման որակը , ինչպես նաև, ցանկության դեպքում, ձայնային հաղորդագրության միջոցով թողնել իր կարծիքը կամ առաջարկությունները, ինչը թույլ կտա մշտապես հետևել, վերլուծել և բարելավել հաճախորդների սպասարկման որակը, հաճախորդների առաջարկությունների հիման վրա մշակել նոր պրոդուկտներ և ծառայություններ:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: